Ատամների և բերանի խոռոչի անատոմիական կազմը

Զանգահարեք+374 10 600 022

Ատամների և բերանի խոռոչի անատոմիական կազմը

Չնայած որ բերանի խոռոչն իրենից ներկայացնում է մեր մարմնի ընդամենը մի փոքրիկ մասը, այն բաղկացած է մի շարք բաղադրիչներից, որոնց համաձայնեցված և համախմբված աշխատանքը թույլ է տալիս մարդուն սնվել, խմել, խոսել և գեղեցիկ ժպիտ ունենալ: Կարճ ներկայացնենք բերանի խոռոչի գործառնող մասնիկները:

Ատամների տեսակները՝

Կտրիչներ
Դիմային սուր ատամները՝ չորս վերին և չորս ստորին, որոնք ծառայում են սնունդը կծելու համար:

 

Ժանիքներ
Այս ատամները ունեն սուր ծայրեր և ծառայում են սնունդը պոկելու և պահելու համար:

 

Պրեմոլյարներ
Այս ատամներն ունեն երկու սուր ծայր ատամի ծամող մակերևույթին: Դրանք օգտագործվում են ուտելիքի մանրեցման համար:

 

Մոլյարներ
Այս ատամները ծառայում են սնունդը մանրացնելու և ծամելու համար, ունեն մի քանի ելունդ ծամող մակերևույթի վրա, որոնք մասնակցում են ծամելու գործընթացին:

 

Ատամների կառուցվածքը՝

Պսակ
Պսակը ատամի վերևի հատվածն է, որը սովորաբար երևում է անզեն աչքով: Պսակի ձևը պայմանավորում է վերջինիս գործառությը: Օրինակ դիմային ատամները ունեն սուր և դուրաձև ծայր, ինչը թույլ է տալիս կծել սնունդը, մինչդեռ մոլյարների մակերևույթը տափակ է, ինչը անհրաժեշտ է սնունդը մանրացնելու և ծամելու համար:

 

Լնդի գիծ
Այս հատվածում հպվում են ատամը և լինդը: Առանց համապատասխան խնամքի, լնդի գծի վրա ձևավորվում է ատամնափառ, որը կարող է հանգեցնել լնդների բորբոքման:

 

Արմատ
Արմատը կազմում է ատամի չափի երկու երրորդը և շրջապատված է ալվեոլյար կատարով և կատարում է ֆիքսատորի դեր, որը պահում է ատամը իր տեղում:

 

Էմալ
Էմալը ատամի արտաքին և ամենաամուր մասն է: Այն կարող է վնասվել կարիեսից՝ անհրաժեշտ խնամքի բացակայության պարագայում:

 

Դենտին
Դենտինը ատամի շերտն է, որը տեղակայված է էմալի տակ: Երբ կարիեսը ներթափանցում է էմալի մեջ, այն քայքայում է դենտինը, որը պարունակում է միլիոնավոր մանր խողովակներ, որոնք ուղղակիորեն կապվում են ատամի պուլպայի հետ:

 

Պուլպա
Ատամի կենտրոնում գտնվող փափուկ հյուսվածքն է, որի մեջ են գտնվում նյարդային հյուսվածքները և արյունատար խողովակները: Եթե կարիոզ խոռոչը հասնում է պուլպային, ովորաբար առաջանում են ցավեր և կարող է առաջանալ ատամնախողովակների մշակման անհրաժեշտություն:

 

Առողջ ատամները ոչ միայն թույլ են տալիս մեզ հիանալի զգալ և լավ տեսք ունենալ, այլ նաև սնվել և խոսել առանց խնդիրների: