Ատամների ֆիսսուրների հերմետիզացում

Զանգահարեք+374 10 600 022

Ատամների ֆիսսուրների հերմետիզացում

Ատամների համար նախատեսված հերմետիկները պարտասրտվում են պլաստիկ նյութից, որը տեղադրվում է մշտական ատամների ծամող մակերևույթի վրա՝ դրանք բակտերիաներից և թթուներից պաշտպանելու համար, որոնք հանգեցնում են կարիեսի առաջացմանը: Ատամնաբույժը լցնում է հերմետիկը հետևի ատամների ֆիսսուրների մեջ (ատամի ծամող մակերևույթի ճեղքերում), ապա ամրացնում է այն էմալին լուսային կարծրացման միջոցով, ինչը ստեղծում է պատնեշ, որը պաշտպանում է ատամի էմալի մակերևույթը ատամնափառից և թթուներից:

Ատամների մանրակրկիտ մաքրումը ատամի խոզանակով և թելով թույլ է տալիս հեռացնել սնունդի մնացորդները և ատամնափառը ատամների հարթ մակերևույթներից, սակայն ատամի խոզանակը չի կարող հեռացնել սնունդի մնացորդները և ատամնափառը ատամների նեղ ֆիսսուրներից և ճեղքերից:

Ատամնափառը կուտակվում է այդ հատվածներում, իսկ ատամնափառի բակտերիաների կողմից արտադրվող թթուն քայքայում է էմալը՝ առաջացնելով կարիոզ խոռոչներ: Ֆտորը կանխարգելում է կարիեսի զարգացումը և պաշտպանում է ատամի բոլոր մակերևույթները, իսկ հերմետիկները ձևավորում են լրացուցիչ պաշտպանություն այն հատվածներում, որոնք ունեն փոսիկներ և ճեղքեր: Հերմետիկները պաշտպանում են այդ խոցելի հատվածները՝ թույլ չտալով սնունդի մնացորդներին և ատամնափառին «հասնել» ատամի ծամող մակերևույթին:

Ատամների հերմետիզացումը սովորաբար ընթանում է անցավ և լրացուցիչ հորատման, անզգայացման կարիք չունի:

Տեղադրումից և կարծրացումից հետո հերմետիկը վերածվում է պինդ պլաստիկ ծածկույթի, և պացիենտը կարող է հանգիստ ծամել մշակված ատամով:

Հիմնականում ատամները հերմետիզացվում են անմիջապես ծկթելուց հետո 6-12 տարեկան երեխաների բուժման ժամանակ: Հերմետիկները կարող են կիրառվել նաև տարիքով ավելի մեծ երեխաների բուժման ժամանակ և նույնիսկ չափահասների մոտ, ում ատամներն ունեն խորը ճեղքեր և փոսեր:

Որքան ժամանակ հերմետիկը մնում է անվնաս, այն պաշտպանում է ատամի մակերևույթը կարիեսից: Հերմետիկը պահպանում է իր ամրությունը ճնշման տակ, որը առաջանում է ուտելիքը ծամելիս և սովորաբար պահանջվում է մի քանի տարի, որպեսզի անհրաժեշտություն առաջանա ատամը նորից հերմետիզացնել: