Ատամների սպիտակեցում ստոմատոլոգի մոտ

Զանգահարեք+374 10 600 022

Ատամների սպիտակեցում ստոմատոլոգի մոտ

Բժիշկին այցելությունը արդյունքի հասնելու ամենավստահելի և արագ միջոցն է: Բժիշկը կարող է օգտագործել ինչպես արագ գործող, այնպես էլ՝ նուրբ մեթոդներ: Մասնագիտացված միջոցները թույլ են տալիս հասնել նշանակալի արդյունքների:

1.Գելով կապա: Ատամներից չափս է ստացվում, որի հիման վրա պատրաստվում է կապա: Կարելի է օգտագործել նաև ունիվերսալ, ավելի էժան կապաներ: Ատամների վիճակից ելնելով՝ ստոմատոլոգն ընտրում է պրոֆեսիոնալ սպիտակեցնող գելի համապատասխան հագեցվածության տոկոսը, որը պետք է քսել կապայի վրա և որոշ ժամանակ պահել բերանում:

2.Դիոդային լամպ (քիմիական սպիտակեցում): Սա սպիտակ ատամներ ունենալու ամենաարագ միջոցն է: Շրթթունքները և լնդերը ծածկվում են հատուկ պաշտպանիչ միջոցով, իսկ ատամների վրա քսվում է ջրածնի պերօքսիդով նյութ: Ապա ատամների վրա սառը լույս է պահվում:

Խորհուրդներ

1.Մնալ չափի մեջ: Ամեն ինչ չափի մեջ է լավ, ատամների ավելորդ սպիտակեցումը վնասում է էմալը, այն բարակում է և կորցնում իր պաշտպանիչ հատկությունները: Ատամներում ավելի շուտ է կարիես զարգանում: Մի քանի ամիս անց ատամները կարեղ են նորից դեղնել:

2.Հրաշքի չսպասել: Նույնիսկ ամենաթանկ տեխնոլոգիաներրը չեն կարո ատամները դարձնել կատարյալ սպիտակ, եթե դա բնությամբ տրված չէ: Առավել հաճախ բնական, առողջ էմալը ունի դեղնավուն կամ մոխրահույն երանգ:

Դիմեք Ստոմլայն, և մեր ստոմատոլոգները կընտրեն Ձեզ համար ամենահարմար սպիտակեցման տարբերակը, որը Ձեր ժպիտը կդարձնի ոչ միայն գեղեցիկ, այլև՝ առողջ: