Ատամների երեք ամենակարևոր տարրերը

Զանգահարեք+374 10 600 022

Ատամների երեք ամենակարևոր տարրերը

Ոչ բոլորին է հայտնի, որ ատամների սաղմիկները սկսում են ձևավորվել երեխայի մոտ դեռևս մինչև նրա ծնունդը: Դա տեղի է ունենում հղիության վեցերորդ շաբաթվա ընթացքում, որբ ընկերքով փոխանցվող կալցիումը ձևավորում է հատուկ կառուցվածքներ, որոնք կարծրանալիս ստեղծում են ատամների հիմքը՝ դենտինը, ատամի ցեմենտը և էմալը: Նորածին երեխան արդեն իսկլնդի մեջ սաղմային վիճակում ունի կաթնատամներ, որոնք կսկսեն ծկթել ծնվելուց մոտ վեց ամիս անց:

Ատամի կազմում կա 3 տարր, որոնք վերջինիս առողջության գրավականն են: Կալցիումը հիմնական տարրն է, որը մասնակցում է ատամների և ծնոտի ձևավորման մեջ: Այն պատասխանում է աճի և ոսրկրային հյուսվածքի առողջության համար: Այդ իսկ պատճառով երեխայի ամենօրյա սննդակարգում հարկավոր է ներառել կալցիումով հարուստ կաթնամթերք:

Սակայն կալցիումի ճիշտ յուրացումը օրգանիզմի կողմից և նրա մասնակցությունը դենտինի ձևավորմանը հնարավոր է միայն երկրորդ տարրի՝ վիտամին D-ի հետ միասին: Այս վիտամինը երեխայի օրգանիզմ է ներթափանցում ձկից պատրաստված ճաշատեսակներից: Արևային լոգանքները վիտամին D ստանալու ևս մի տարբերակ են: Երեխայի առողջության համար շատ կարևոր են առավոտվա արևի ներթո զբոսանքները: Լավագույն տարբերակն է զբոսնել 15-20 րոպե առավոտվա ժամը 8-12 ընկած ժամանակահատվածում:

Կարիեսի արդյունավետ կանխարգելումը անհնար է առանց երրորդ կարևոր տարրի՝ ֆտորի: Ատամների հիվանդությունների կանխարգելման նպատակով ջրի և կերակրային աղի հարստացումը ֆտորով սովորական պրակտիկա է աշխարհի մի շարք երկրներում: Բացի այդ, ֆտորն ավելացնում են ատամի մածուկի մեջ: Այդ նյութը պարունակվում է նաև մեզ համար սովորական սննդամթերքում, ինչպիսիք են ձուկը, սև թեյի, հանքային ջրի մեջ: