Ատամնափառ և ատամնաքարեր

Զանգահարեք+374 10 600 022

Ատամնափառ և ատամնաքարեր

Ատամնափառն իրենից ներկայացնում է բակտերիաներ պարունակող կպչուն անգույն շերտ, որն անընդհատ ձևավորվում է ատամների և լնդների գծի վրա: Ատամնափառը պարունակում է բակտերիաներ, որոնք առաջացնում են կարիես և լնդների հիվանդություններ: Ատամնափառի առաջացման հետ մեկտեղ, եթե այն չի հեռացվում խոզանակով և ատամների թելով մաքրման ժամանակ, այն կարող է կարծրանալ և վերածվել ատամնաքարի, որն իրենից ներկայացնում է կալցիֆիկացված կամ կարծրացած ատամնափառ, որը կարող է ախտահարել ինչպես ատամների էմալը, այնպես էլ՝ լնդի գծից ներքևի հատվածները:

Ատամնափառ ձևավորվում է բոլոր մարդկանց մոտ՝ բերանի խոռոչում բակտերիաների անդադար աճի հետևանքով, և այն դժվար է տեսնելը: Եթե ատամնափառը չհեռացվի լնդի գծի շրջանից, դա կարող է հանգեցնել բորբոքման և լնդի գրգռման, հետագայում՝ գինգիվիտի զարգացման (կարմրածություն, այտուց, լնդերի արյունահոսում): Գինգիվիտի բուժման բացակայության դեպքում գինգվիտը կարող է էլ ավելի զարգանալ և, հնարավոր է, հանգեցնի ատամի անկման:

Ի տարբերություն ատամնափառի՝ ատամնաքարն իրենից ներկայացնում է հանքային ձևավորում, որը բավական հեշտ տեսանելի է, եթե այն տեղակայված է լնդի գծից վերև: Ատամնաքարի ձևավորման ամենահաճախ նշանը դեղին կամ շագանակագույն գույնի նստվածքների առկայությունն է՝ ստորին ծնոտի դիմային ատամների միջև կամ լնդի գծով: Ատամնաքարերն ամբողջությամբ հնարավոր է հեռացնել միայն մսնագիտական մաքրման միջոցով, որն իրականացնում է ատամնաբույժը:

Մեր օգտագործած սնունդի և ըմպելիքների նշանակալի մասը ուտելուց հետո տևական ժամանակ մնում է բերանի խոռոչում: Բերանի խոռոչում բակտերիաների աճը կարող է խթանվել տարատեսակ մթերքի կողմից, որոնք պարունակում են շաքար և ածխաջրեր, ընդ որում, բակտերիաներն արտադրում են թթու, որը քայքայում է ատամի էմալը:

Բացի այդ, ամեն օր խոզանակով և ատամների թելով ատամների անհրաժեշտ խնամքի բացակայության դեպքում բերանի մեջ առաջանում է ավելի շատ ատամնափառ և սկսվում է ատամնաքարի ձևավորման գործընթացը: Ատամնաքարը մեծ տարածք է ատեղծում ատամնափառռի ձևավորման համար և ատամի մակորևույթը դարձնում է ավելի անհարթ՝ ատամնափառի ամրապնդման համար:

Ատամնաքարերի հեռացման գործընթացը կոչվում է սքեյլինգ: Սքեյլինգի ժամանակ ատամնաբույժը հատուկ գործիքներով հեռացնում է ատամնափառը և ատամնաքարերը ատամների մակերևույթից, ինչպես նաև լնդի գծից վերև և ներքև տեղակայված հատվածներից: