Ատամնախողովակների բուժում

Զանգահարեք+374 10 600 022

Ատամնախողովակների բուժում

Ատամնախողովակների մշակումն իրենից ներկայացնում է վարակված կամ վնասված ատամի պահպանմանը և վերականգնմանն ուղղված գործընթաց է` կանխարգելելու համար վերջինիս հեռացումը: Գործընթացը ներառում է ատամի վնասված հյուսվածքների (պուլպայի) հեռացում, ինչպես նաև դրա մաքրումը և ախտահանումը, որից հետո ատամը փակվում է: Պուլպայի վնասման տարածված պատճառներն են ատամի փշրվելը, խորանիզտ կարիեսը կամ վնասումը:

Էնդոդոնտիկ բուժումը ներառում է մի շարք փուլեր, որոնք կարող են իրականացվել մի քանի այցելությունների ընթացքում՝ կախված իրավիճակից:

Բուժման ժամանակ բժիշկը հեռացնում է վարակված պուլպան, ապա մաքրում է պուլպային խոռոչը և արմատախողովակները, տալիս նրանց պլոմբավորմանը նախապատրաստելու համար անհրաժեշտ ձև:

Ատամնաբույժը լցնում է ատամնախողովակի մեջ գուտապերչային նյութ, ապա տեղադրում ժամանակավոր պլոմբ՝ մինչև հաջորդ այցելությունը ատամը պաշտպանելու համար: Հետագայում ժամանակավոր պլոմբը հեռացվում է, իսկ պուլպայի խոռոչը և ատամնախողովակը լցվում է պլոմբանյութով:

Եթե ատամը շատ է քանդվել, ապա դրա վերականգնման համար կարող է պահանջվել պսակի տեղադրում: Այդ դեպքում ատամնախողովակի մեջ տեղադրվում է գամիկ: Ավարտական փուլում ատամի վերջնական տեսքը ստանալու համար տեղադրվում է պսակը:

Հարկ է հիշել, որ կարիեսը կարող է զարգանալ նաև բուժված ատամի մեջ, այդ իսկ պատճառով հարկավոր է հետևել բերանի խոռոչի հիգիենային և պարբերաբար այցելել ատամնաբույժի: