Ատամնաբուժական շտապօգնություն և անվտանգությունը սպորտով զբաղվելիս

Զանգահարեք+374 10 600 022

Ատամնաբուժական շտապօգնություն և անվտանգությունը սպորտով զբաղվելիս

Բերանի խոռոչի հյուսվածքների վնասումը կարող է առաջացնել արյունահոսություն և պատռվածք, ատամի հոդախախտում կամ ջարդվածք և պահանջում է անմիջական բժշկական միջամտություն:

Եթե ատամի ջարդվելու, ճաքելու կամ փշրվելու ժամանակ ցավ է առաջանում, կարող է պահանջվել զավազրկող: Հնարավորության դեպքում հարկավոր է պահպանել ատամի ջարդված մասինը և բերել այն ատամնաբույժի մոտ:

Անկախ նրանից, թե արդյոք բերանի խոռոչի վնասումը տեղի է ունեցել պատահաբար, թե չափազանց կոշտ ուտելիքը կծելիս, դա կարող է հանգեցնել ատամի ճաքի, պոկման և հոդախախտման:

Եթե ատամն ամբողջությամբ դուրս է եկել խոռոչից, հարկավոր է որքան հնարավոր է արագ դիմել ատամնաբույժի: Ատամը կարող է վերադարձվել նախկին տեղը՝ կրկնակի փոխնկմամբ:

Եթե զբաղվում եք կոնտակտային սպորտաձևերով, հարկավոր է օգտագործել հատուկ պաշտպանիչներ՝ կապեր, որոնք պաշտպանում են ատամները վնասվածքներից: Դրանք վաճառվում են գրեթե բոլոր սպարտային խանութներում, սակայն համոզվելու համար, որ կապը համապատասխանում է Ձեզ և կապահովի անհրաժեշտ պաշտպանությունը, հարկավոր է ատամնաբույժի մոտ կոնսուլտացիա անցնել:

Ուտելու ժամանակ ատամները պաշտպանելու համար հարկավոր է խուսափել կարծր կոնֆետները և սառույցը կծելուց:

Բուժման բացակայության դեպքում վարակը կարող է տարածվել լնդների և նույնիսկ ծնոտի ոսկորի վրա: Այն կարող է նույնիսկ անցնել մարմնի այլ մասերի վրա, հանգեցնել առողջության հետ այլ խնդիրների առաջացմանը և հիվանդությունների զարգացմանը: Ինֆեկցիայի ախտանշաններն են ջարդված ատամի շուրջ այտուց, բաբախուն ցավ, երբեմն՝ տաքություն:

Բացի այդ, ատամի ճաքը կարող է հանգեցնել ատամի ջարդվելուն, կարիեսը՝ ատամի մեջ խոռոչի առաջացմանը, ընդ որում՝ վնասված հատվածները խոցելի են բակտերիաների և կարիեսի համար: Ծնոտի վնասումը կամ դրա հնարավոր ջարդվելը պահանջում է ատամնաբույժի անհապաղ միջամտություն: