Ատամի ցավը բուժումից հետո

Զանգահարեք+374 10 600 022

Ատամի ցավը բուժումից հետո

Տրամաբանական է ենթադրել, որ ատամի բուժումից հետո ատամը չպետք է ցավի, քանի որ, որպես կանոն, բուժումը հենց այդ նպատակով էլ անցկացվում է, որպեսզի բուժումը վերացնի ախտահարման խնդիրը և դրա արդյունքում առաջացած ախտանշանները, այդ թվում նաև ցավը: Սակայն պատահում է, որ բուժումից հետո ատամը շարունակում է ցավել: Որոշ դեպքերում դա չպետք է անհանգստացնի ձեզ, սակայն լինում է նաև այնպես, որատամի ցավը նորմալ արձագանք չէ, այլ՝ բուժման անցանկալի հետևանք:

Որպես կանոն, նորմալ է ոչ ուժեղ նվացող ցավը, որը կարող է առաջանալ կարիեսի բուժումից հետո, ինչպես նաև ատամր արմատախողովակների բուժումից հետո: Օրինակ, խորը կարիեսի դեպքում բուժումից հետո կծելիս կարող է բարձրանալ ատամի զգայունությունը: Բացի այդ հնարավոր է սուր արձագանք տաք կամ սառը ուտելիքի վրա, եթե ախտահարված խոռոչը ատամի նախավզիկային մասում էր: Սակայն այս բոլոր երևույթները ժամանակավոր են և բավական արագ անցնում են:

Էնդոդոնտիկ բուժումից հետո ևս որոշ դեպքերում առաջանում են ցավագին զգացողություններ, սակայն դա հաճախակի երևույթ չէ: Ցավը հիմնականում առաջանում է կծելիս և կրում է հետպլոմբավորման ցավ անվանումը:

Ցավի այս բոլոր տեսակները վտանգ չեն ներկայացնում և լուրջ անհանգստություն չեն պատճառում, սակայն լինում են դեպքեր, երբ ցավը բուժումից հետո այնքան ուժգին է, որ խանգարում է բնականոն կյանքին:

Խորը կարիեսի ժամանակ ատամը պահպանելու համար սովորաբար իրականացվում է պլոմբավորում: Նման պլոմբը կոչում են ախտորոշիչ և տեղադրում են այն որոշակի ժամանակով, որպեսզի տեղեկատվություն ստանան պուլպայի վիճակի մասին: Եթե դրանից հետո ատամի ցավի, ապա դեպուլպացիայի կարիք կառաջանա: Եթե ցավագին զգացումներ չկան, պլոմբան փոխարինվում է մշտականով:

Բացի այդ ուժեղ ցավ կարող է առաջանալ ատամի դեպուլպացիայից հետո կամ մշտական պլոմբի տեղադրման ժամանակ: Դա հնարավոր է պուլպայի ոչ ամբողջական հեռցման դեպքում: Ցավագին զգացումները բացատրվում են կամ ատամի կառուցվածքի առանձնահատկություններով կամ անորակ բուժմամբ: