Առասպելներ և մոլորություններ բերանի խոռոչի մասին

Զանգահարեք+374 10 600 022

Առասպելներ և մոլորություններ բերանի խոռոչի մասին

Նույնիսկ ժամանակակից աշխարհում լայն տարածված են առասպելներ և մոլորություններ՝ կապված բերանի խոռոչի հիգիենայի հետ: Ատամների խնամքի հետ կապված սովորությունները և գիտելիքները ձևավորվում են մանկուց:

Երբ երեխան դեռ փոքր է, ատամների և լնդերի խնամքի պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է ծնողների վրա: Այդ իսկ պատճառով կարևոր է, որպեսզի ծնողների գիտելիքները բերանի խոռոչի խնամքի մասին զերծ լինեն առասպելներից և մոլորություններից:

Առասպել 1.Կաթնատամներն առանձնակի խնամք չեն պահանջում, միևնույնն է ընկնելու են:

Սա ամենատարածված մոլորություններից է: Եթե երեխային մանկուց չսովորացնել կանոնավոր մաքրել ատամները (կարևորը՝ ճիշտ), ապա ավելի մեծ տարիքում դա անելը ավելի դժվար կլինի: Բացի այդ կաթնատամների կարիեսը կարող է անցնել մշտական ատամներին: Փչացած կաթնատամը կարող է դառնալ մշտական ատամի փչանալու պատճառ, որը դեռ նոր է պատրաստվում ծկթել:

Առասպել 2.Ժառանգականությունը ատամների վիճակի որոշիչ գործոնն է

Իմաստության մասնիկ այստեղ կա: Եթե Ձեր ծնողների բարեկամների մոտ խնդիրներ են եղել մշտական ատամների հետ, ապա պետք է ավելի մանրազնին հետևեք բերանի խոռոչի հիգիենային և կարիեսի կանխարգելմանը: Վատ ժառանգականությունը առիթ չէ չխնամել ատամները և չայցելել ատամնաբույժի: Լավ խնամքի դեպքում կկարողանաք պահպանել որքան հնարավոր է շատ առողջ ատամներ:

Առասպել 3.Մաստակը և բերանի խոռոչի ողողման հեղուկը փոխարինում են ատամների մաքրումը

Ոչ, այս միջոցները միայն լրացնում են բերանի խոռոչի հիմնական հիգիենան: Եթե ուտելուց հետո հնարավորություն չունեք մաքրել ատամները, ապա կարճ ժամանակով մաստակ ծամելը կօգնի կանխարգելել կարիեսը: Սակայն փոխարինել դրանով ատամները լվանալը չի կարելի:

Առասպել 4.Ատամի թելը չարիք է: Դրանք միայն վնասում են լնդերը:

Իրականում ատամի թելը ճիշտ օգտագործելու դեպքում կարելի է խուսափել այնպիսի երևույթից, ինչպիսին է ատամների հպման հատվածում առաջացող կարիեսը:

 

Առողջ, ամուր ատամները լավ ինքնազգացողության և ողջ օրգանիզմի առողջության կարևոր բաղկացուցիչն են!