Առասպելները և իրականությունը մաստակի մասին

Զանգահարեք+374 10 600 022

Առասպելները և իրականությունը մաստակի մասին

Ամեն օր մենք տեսնում ենք բազմաթիվ գովազդներ մաստակի մասին: Վերջինիս վերագրում են ատամները մաքրելու, սպիտակեցնելու և միկրոբների վնասակար ազդեցությունից պաշտպանելու ունակություններ: Արդյո՞ք այդքան օգտակար է մաստակը, թե դա ընդամենը գովազդային հնարք է: Եկեք պարզենք, թե ինչ ազդեցություն ունի մաստակը մեր օրգանիզմի վրա:

Ի՞նչ օգտակար հատկություններ ունի ծամոնը:

1.Մաստակը իրականում օգնում է բարելավել մարսողությունը և որոշ դեպքերում կարող է վերացնել այրոցը: Բացի այդ, օդանավով թռիչիքի ժամանակ այն կարող է ազատել ականջների փակվածությունից:

2.Մարդու ծնոտը նախատեսված է ավելի շատ ծամող շարժումների համար, քան մենք այսօր իրականացնում ենք: Դա հանգեցնում է լնդների ոչ բավական ստիմուլացման, արյան հոսքի նվազեցման և բորբոքային հիվանդությունների քանակի աճի: Մաստակ ծամելը թույլ է տալիս ավելացնել լնդների ծանրաբեռնվածությունը և այդպիսով բարելավել արյան շրջանառությունը, ինչը թույլ կտա խուսափել մի շարք խնդիրներից, օրինակ՝ կանխարգելել պարոդոնտոզի զարգացումը:

Չնայած ծամելը օրգանիզմի համար բնական գործընթաց է, մաստակը անընդհատ ծամելը կարող է հանգեցնել լնդների գերծանրաբեռնվածության և հետագայում՝ գինգիվիտի և պարոդոնտիտի:

3.Բացի այդ մաստակը նպաստում է ուտելուց հետո ատամների մաքրմանը, իսկ ծամելու ընթացքում թքարտադրության բարձրացումը օգնում է լվալ բերանի խոռոչը:

Ի՞նչ վնաս է հասցնում մաստակը:

1.Մաստակ չի կարելի օգտագործել սովածության ժամանակ: Արտադրվող ստամոքսային հյութը կարող է վնասել ստամոքսի պատերը և ժամանակի ընթացքում առաջացնել գաստրիտ և ստամոքսախոց:

2.Շաքար պարունակող մաստակը կարող է հանգեցնել կարիեսի զարգացման: Շաքարը բերանի խոռոչում հոյակապ միջավայր է բակտերիաների աճի համար, որոնք և առաջացնում են կարիես: Այդ իսկ պատճառով կարևոր է ընտրել առանց շաքարի մաստակներ:

3.Մաստակի գլխավոր թերություններից նրա բաղադրությունն է: Մաստակի գրեթե բոլոր բաղադրիչները ստացվում են քիմիական ճանապարհով, սակայն ոչ բոլորն են անցնում զանգվածային փորձարկումներ, որպեսզի վստահ լինենք դրանց անվտանգության մեջ: Մաստակի որոշ բաղադրիչներ կարող են օրգանիզմի վրա տոքսիկ ազդեցություն ունենալ:

Առասպելներ

1.Մաստակի բացասական ազդեցությունը հաճախ կապում են նրա հետ, որ այն կարող է քայքայել պսակները և պլոմբաները: Իրականում դա քիչ հավանական է: Ժամանակակից որակյալ մաստակը վտանգավոր չէ ժամանակակից որակյալ պլոմբայի համար:

2.Երբեմն ասում են, որ մաստակը հանգեցնում է ատամների տեղախախտման: Սակայն մեր ատամները նախատեսված են ավելի կոշտ սնունդի մշակման համար, այդ իսկ պատճառով այն չի կարող տեղախախտել ատամը կամ բարակեցնել էմալը:

Որքա՞ն երկար կարելի է ծամել մաստակը:

Ստամոքսի հյութի արտադրման ստիմուլացման և մարսողության բարելավման համար մաստակը հարկավոր է ծամել ուտելուց առաջ 5 րոպեի ընթացքում:

Ատամների համար առավելագույն օգուտը քաղելու համար, մաստակը հարկավոր է ծամել ուտելուց հետո 15 րոպեից ոչ ավել. այդ ընթացքում այն կհասցնի թարմացնել շնչառությունը, մաքրել ատամները և նպաստել թքարտադրությանը: Դրանից ավել մաստակ ծամելը իմաստ չունի և կարող է վնասակար լինել առողջության համար: