Ա՜խ այդ քաղցրավենիքը!

Զանգահարեք+374 10 600 022

Ա՜խ այդ քաղցրավենիքը!

Քաղցրավենիքի վնասակարության մասին գիտեն բոլորը: Սակայն քաղցրավենիքի նկատմամբ սերը երբեմն այնքան ամուր է, որ արժե ևս մեկ անգամ հիշեցնել, թե ինչու է այդքան կարևոր գոնե սահմանափակել դրա քանակը:

Համարվում է, որ որքան ավելի «երկարատև» քաղցրավենիք եք ուտում, այնքան ավելի մեծ է նրա անմիջական վնասը ատամներին: Սակայն քաղցրավենիքի վնասը այդքանով չի սահմանափակվում, քանի որ դրանցում առկա շաքարը ազդում է թքի բաղադրության վրա: Այդ իսկ պատճառով, ինչպես արդեն նախկինում գրել էինք, քաղցրավենիքի ազդեցությունը շարունակվում է նույնիսկ այն ուտելուց հետո: Այնպես որ չի կարելի ասել, որ մեկ կտոր թխվածքը իրիսից ավելի օգտակար է:

Բացի այդ, շաքարը նաև խոչընդոտում է կալցիումի յուրացմանը: Իսկ կալցիումը, ինչպես հայտնի է, չափազանց օգտակար է մեր ատամների և ոսկորների համար:

Սակայն պետք չէ հուսահատվել: Որոշ տվյալներով, սև շոկոլադը ոչ միայն վնասակար չէ, այլև օգտակար է ատամների համար, քանի որ պարունակում է տարրեր (ֆլավոնոիդներ և պոլիֆենոլներ), որոնք հակաբակտերիալ ազդեցություն են ունենում և կանխարգելում են ատամնափառի առաջացումը: Ընդ որում, որքան ավելի մեծ է սև շոկոլաֆում կակաոի պարունակությունը և որքան քիչ են շաքարը և տարատեսակ հավելումները, այնքան ավելի օգտակար է շոկոլադը ատամների համար:

Հարկ է նաև նշել, որ քաղցրավենիքի վնասը այդքան էլ դժվար չէ մասնակիորեն չեզոքացնել: Հարկավոր է մաքրել ատամները ատամների թելով, ապա մաքրել դրանք փափուլ խոզանակով և ջրով ողողել: