7 առասպել ատամների մասին, որոնց պետք չէ հավատալ

Զանգահարեք+374 10 600 022

7 առասպել ատամների մասին, որոնց պետք չէ հավատալ

Առասպել № 1. Ատամները բուժելը ցավոտ է

Սա մի շարք պացիենտների սխալ համոզմունքն է: Այժմ ատամնաբուժությունը շատ է առաջադիմել: Ատամնաբույժների տիրապետության տակ են գտնվում մի շարք ցավազրկող միջոցներ: Նրանք կարող են դեղորայք ընտրել ցանկացած դեպքի և պացիենտի համար: Նույնիսկ սրսկման տեղը կարելի է ցավազրկել հատուկ գելի միջոցով:

 

Առասպել № 2. Անզգայացումը հաճախ չի ազդում

Բերանի խոռոչի զգայունությունը յուրաքանչյուրի մոտ ինդիվիդուալ է: Ահա թե ինչու է հարկավոր զգուշացնել ատամնաբույժին, եթե ներարկումից հետո ցավ եք զգում: Պետք չէ դիմանալ ցավին. ատամնաբույժը ևս մեկ անգամ կսրսկի և կսպասի, մինչ այն կազդի: Եթե տեղյակ եք, որ Ձեր ատամների զգայունությունը շատ բարձր է, միանգամից տեղյակ պահեք ատամնաբույժին, որպեսզի նա Ձեզ համար համապատասխան դեղորայք ընտրի:

 

Առասպել № 3. Պետք չէ այցելել ատամնաբույժի, եթե ոչինչ չի ցավում

Պետք չէ արհամարհել կես տարին մեկ գոնե մեկ անգամ ատամնաբույժին այցելելը: Հիմնականում ատամների հիվանդությունները սկսվում են աննկատ՝ առանց տհաճ զգացողության և ցավի: Ատամների համար վնասական պրոցեսների առաջին ախտանշանները կարող է նկատել միայն մասնագետը և որքան շուտ նա սկսի բուժումը, այնքան ավելի արագ և հեշտ կկատարվի բուժումը:

 

Առասպել № 4. Ատամները կարելի է բուժել ժողովրդական միջոցներով

Պուլպիտի (ատամի ներքին հյուսվածքների բորբոքում) կամ գրանուլյոմայի (ատամի արմատի շրջանի հյուսվածքների բորբոքում) պարագայում ժողովրդական բժշկությունը ոչ այդքան անօգուտ է, որքան վնասակար:

 

Առասպել № 5. Ատամների սպիտակեցումը վնաս է

Ցանկացած սպիտակեցում, որը Ձեզ առաջարկում է ոչ ատամնաբույժը, միանշանակ վնասակար է: Պետք չէ ատամները սպիտակեցնել չափազանց հաճախ, սակայն եթե սպիտակեցումը կատարվում է օրինակ Air Flow տեխնոլոգիայով տարին մեկ կամ երկու անգամ, ռիսկը նվազագույն է:

 

Առասպել № 6. Բրեկետները փչացնում են ատամները, իսկ իմպլանտատները վնաս են

Բրեկետ համակարգերի կրումը ենթադրում է բերանի խոռոչի հիգիենայի մանրակրկիտ հետևում և հատուկ միջոցներով կոնստրուկցիայի խնամում: Եթե պացիենտը հետևում է այդ բոլոր կանոններին , կարիեսի զարգացման վտանգւ նշանակալիորեն ցածրանում է: Բրեկետների նյութը և կոմպոզիտը, որով սարքը ամրանում է ատամներին բացարձակապես անվտանգ են:

 

Առասպել № 7. Երեխաների մոտ պուլպիտ չի լինում

Երեխաների մոտ ոչ միայն լինում է պուլպիտ, այլև՝ համապատասխան բուժման բացակայության դեպքում այն կարող է դառնալ քրոնիկ: Պուլպիտը զարգանում է չբուժված կարիեսի, ինֆեկցիայի, վնասվածքի արդյունքում, և դիմային ատամների վրա կարող է հայտնվել երկու տարեկանում: Պուլպիտը բուժել հարկավոր է, հակառակ դեպքում կա վտանգ կորցնելու ոչ միայն կաթնատամը, այլև՝ մշտական ատամը: