Ամանորյա սեղանի 5 ամենավնասակար սննդամթերքը ձեր ատամների համար

Զանգահարեք+374 10 600 022

Ամանորյա սեղանի 5 ամենավնասակար սննդամթերքը ձեր ատամների համար

Մեզ համար սովորական է, որ ամանորյա սեղանը պետք է լի լինի տարատեսակ համեղ ուտեստներով, և քչերն են մտածում, թե ինչպես է այս ճոխությունը ազդում ատամների վիճակի վրա: Որպեսզի տոներից հետո ստոմատոլոգին դիմելու անհապաղ կարիք չլինի, խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել, թե ինչպես են տարատեսակ ամանորյա ուտեստները ազդում մեր ատամների վրա:

Քաղցր գազավորված ըմպելիք

Շաքարը և այն փոխարինող նյութերը ատամների ակերևույթի վրա նստվածք են տալիս, որի հետևանով ձևավորվում է կպչուն թաղանթ՝ հիանալի միջավայր բակտերիաների բազմացման համար: Թթուն, որը ևս առկա է գազավորված ըմպելիքների մեջ, քայքայում է ատամի էմալը: Այդ ամենը ստեղծում է հիանալի պայմաններ՝ կարիեսի զարգացման համար:

Ալկոհոլային խմիչքներ

Ալկոհոլը օժտված է օրգանիզմից հեղուկի դուրսբերման գործընթացը արագացնելու հատկությամբ: Արդյունքում թուքը դառնում է ավելի թանձր, ինչը նպաստում է ատամների հիվանդությունների զարգացմանը:

Կոնֆետներ, թխվածքաբլիթներ և կարկանդակներ

Քաղցրն ինքն իրենով օգուտ չի տալիս մեր ատամներին, իսկ եթե կոնֆետը կպչուն է, ինչպես օրինակ իրիսը, կամ խմորեղենի կրեմը խտացրած կաթից է, ապա շաքարի վնասակար ազդեցությունը տասնապատկվում է: Քաղցրավենիքը բառացիորեն կպնում է ատամի էմալին, իսկ բերանի խոռոչում առկա բակտերիաները անմիջապես սկսում են բազմանալ այդ բարենպաստ միջավայրում:

Ստոմատոլոգները խորհուրդ են տալիս քաղցրի սիրահարներին ընտրել այն քաղցրավենիքը, որը բերանում որքան հնարավոր է քիչ է մնում և չի կպնում ատամներին:

Մանդարին և ընկերներ

Դրանցում առկա է մեծ քանակությամբ ֆրուկտոզա, որը ցիտրուսների մեջ մեծ քանակությամբ պարունակվող ասկորբինային թթվի հետ միասին ատամի էմալը քայքայող խարնուրդ է դառնում:

Կետչուպ և մայոնեզ պարունակող սոուսներ

Խանութից գնված կետչուպները ևս հարուստ են շաքարով, ինչի հետևանքով էլ վնասում են ատամներին:

Վերոնշյալ պրոդուկտների վնասակար ազդեցությունը հնարավորինս նվազեցնելու համար հարկավոր է դրանք օգտագործելուց հետո բերանը ջրով ողողել: Ինչպես նաև պետք չէ մոռանալ բերանի խոռոչի ամենօրյա խնամքի մասին:

Մաղթում ենք Ձեզ ուրախ տոներ!