Ե՞րբ է նշանակվում գինգիվէկտոմիա

Զանգահարեք+374 10 600 022

Ե՞րբ է նշանակվում գինգիվէկտոմիա

Գինգիվէկտոմիան ցուցվում է այն ժամանակ, երբ անարդյունավետ են այնպիսի թերապևտիկ մեթոդներն, ինչպիսիք են՝

1.հակաբիոտիկների ընդունումը;

2.կյուրետաժը, այսինքն՝ լնդային գրպանիկների մաքրումը;

3.ատամների արմատների մաքրումը;

Բացի այդ գինգիվէկտոմիան նշանակվում է, երբ լնդային գրպանիկների խորությունը գերազանցում է 4մմ-ը: Խորը պարոդոնտալ գրպանները կարող են կուտակել վարակածին միկրոօրգանիզմներ, որոնք հանգեցնում են.

1.գինգիվիտի (երբ բորբոքվում է լնդի լորձաթաղանթը);

2.պարոդոնտիտի (երբ բորբոքվում է ատամի շրջակա հյուսվածքը);

3.պերիոդոնտիտ (երբ սկսվում է բորբոքվել ատամի ոսկրային հյուսվածքը):

Որոշ դեպքերում գինգիվէկտոմիան կիրառվում է նաև էսթետիկ վիրաբուժությունում: Դրանից հետո ատամների երևացող հատվածը երկարում է, լնդերը դառնում են ավելի հարթ:

Լազերային գինգիվէկտոմիայի առանձնահատկությունները

Լազերային գինգիվէկտոմիան օժտված է մի շարք առավելություններով՝

1.լնդերի եզրը ավելի ճշգրիտ հեռացնելու հնարավորություն, ինչի շնորհիվ կանխարգելվում են բորբոքային գործընթացները ավելի խորը շերտերում՝ ատամների խողովակներում, ոսկրային հյուսվածնքերում;

2.ինքնուրույն իրականացվող բերանի խոռոչի հիգիենան դառնում է առավել արդյունավետ, քանի որ ավելի հասանելի են դառնում ատամների այն հատվածները, որոնք մինչ այդ ծածկված էին լնդային գրպանիկներով;

3.լազերային վիրահատությունը աչքի է ընկնում հյուսվածքների ավելի արագ ապաքինմամբ, քիչ տրավմատիկությամբ և հետագայում բարդությունների զարգացման ավելի քիչ հավանականությամբ: