18 տարի ապակու բեկորներով այտի մեջ

Զանգահարեք+374 10 600 022

18 տարի ապակու բեկորներով այտի մեջ

2 տարեկանում մեր պացիենտը ընկել է ջարդված ապակու վրա՝ ուժեղ վնասելով այտը և բերանը: Չնայած բժիշկների միջամտությանը՝ ապակու ոչ բոլոր բեկորներն է հաջողվել հեռացնել: 18 տարի այդ բեկորները ժամանակ առ ժամանակ անհանգստություն էին պարգևում պացիենտին: Առաջին վիրահատության ժամանակ բժիշկը հեռացրեց այտում մնացած բեկորներից ամենամեծը, որից հետո, ուժեղ արյունահոսությունից խուսափելու համար, կտրվածքի վրա կար է դրվել: Երկրորդ վիրահատությունն իրականացվել է 10 օր հետո, որի ժամանակ հեռացվել են մնացած վերջին բեկորները: