Ֆլյուսը և դրա առաջացման պատճառները

Զանգահարեք+374 10 600 022

Ֆլյուսը և դրա առաջացման պատճառները

Ֆլյուսը ժամանակին չբուժված ատամի արդյունք է, որի ընթացքում այտուցվում է այտը և աստիճանաբար զարգանում է վերոսկրի բորբոքում:

Եթե ժամանակին չդիմել ստոմատոլոգի ատամի ցավի առկայության գանգատով, բորբոքման օջախը կարող է ընդլայնվել և հասնել պուլպային: Դրանից հետո ցավը ուժեղանում է, պուլպան մահանում է և դառնում պերիոդոնտիտի առաջացման պատճառ: Դրան հետևում է պորիոստիտը, երբ սկսում են աստիճանաբար բորբոքվել և մահանալ չբուժված ատամի հարակից ոսրկային հուսվածքը և վերոսկրը:

Պերիոստիտի առաջացման հնարավոր պատճառներն են՝

  • ատամի վնասումը,
  • թույնի ներթափացման հետևանքով ատամի մեջ հյուսվածքների մահանալը (պերիոդոնտիտ);
  • իմունային համակարգի թուլացման հետևանքով ատամալնդային գրպանի բորբոքումը:

Ֆլյուսի ախտանշանները

Եթե ատամը ցավում է ծնոտների սեղման ժամանակ, իսկ ատամին հարակից այտը այտուցվում է դրսի կողմից, այդ ամենը վկայում է ատամի և ծնոտի ոսկրային հյուսվածքների ախտահարման մասին:

Պերիոստիտի զարգացման ավելի ուշ փուլում դիտարկվում է լնդի կարմրածություն և այտուցվածություն, ավելի ուշ ձևավորվում են թարախով լցված սպիտակ այտուցներ: Ատամը, որից սկսվել է բորբոքային պրոցեսը սկսում է շարժվել: Այդ ատամը սեղմելիս, ուժեղացնում է ցավագին զգաումները:

Եվս մեկ ախտանշան է մարմնի ջերմաստիճանի բարձրացումը:

Պետք չէ երկարաձգել ստոմատոլոգին դիմելը՝ հնարավոր բարդություններից խուսափելու համար:

Ընդհանուր կանոնները ֆլյուսի ժամանակ

1.Չի կարելի ուտել տաք սնունդ կամ տաք կոմպրեսներ դնել հիվանդ այտին:

2.Սնունդի ընդունումից հետո հարկավոր է մաքրել բերանի խոռոչը և հիվանդ ատամը: