Քունքա-ստորին ծնոտային հոդի դիսֆունկցիա

Զանգահարեք+374 10 600 022

Քունքա-ստորին ծնոտային հոդի դիսֆունկցիա

Քունքա-ստորին ծնոտային հոդը ստորին ծնոտը գանգի քունքային ոսկորների հետ կապող հոդն է: Քունքա-ստորին ծնոտային հոդի դիսֆունկցիան կամ ՔՍԾՀ-ի դիսֆունկցիան տեղի է ունենում դեմքի և ստորին ծնոտի մկանների հետ կապված խանգարումների ժամանակ:

Գոյություն ունեն քունքա-ստորին ծնոտային հոդի դիսֆունկցիայի տարբեր ախտանշաններ: Հաճախ դժվար է լինում հստակորեն ախտորոշել ՔՍԾՀ-ի դիսֆունկցիան, քանի որ այս հիվանդության մեկ կամ մի քանի ախըանշանները դիտարկվում են նաև այլ խանգարումների ժամանակ: Ախտանշանների միջև դիտարկվում են՝

1.ցավ դեմքի, ծնոտի կամ ականջի հատվածում;

2.գլխացավ (հաճախ կեղծ միգրեն), ականջի ցավ, ինչպես նաև ցավ և ճնշում աչքի հետևի հատվածում;

3.չխացող ձայն կամ ճայթյուն բերանի բացել կամ փակելիս;

4.ծնոտի «լռվել», բլոկ ընկնել կամ շեղվել;

5.ծամող մկանների ցավ;

6.բարդություններ սնունդը ծամելիս կամ կծելիս;

7.դեմքի այտուցվածություն;

8.ներքևի և վերևի ծնոտների փակման կտրուկ փոփոխություն:

Հաճախ ՔՍԾՀ-ի դիսֆունկցիան զարգանում է կապված ծամող մկանների կամ հենց հոդի աշխատանքի խանգարման հետ:

Չնայած ՔՍԾՀ-ի դիսֆունկցիայի բուժման միասնական մոտեցման բացակայությանը՝ գոյություն ունի բուժման մի քանի տարբերակ, որոնք թույլ են տալիս նշանակալիորեն նվազեցնել ախտանշանների արտահայտվածությունը:

1.մկանային սպազմի և ցավի վերացման համար կարելի է օգտագործել խոնավ կոմպրեսներ կամ ընդունել որոշակի դեղորայք, օրինակ՝ ասպիրին կամ ցավազրկող, հակաբորբոքային այլ դեղորայք;

2.ատամները չափազանց ուժեղ սեղմելու վնասական ազդեցությունը նվազեցնելու համար հարկավոր է օգտագործել գիշերային սարք՝ կապ, որը հարկավոր է հագնել վերին ծնոտին, ինչը կխոչընդոտի դրանց քսվելուն ստորին ծնոտի ատամներին;

3.ռելաքսացիայի մեթոդների օգտագործում՝ ծամող մկանները վերահսկել սովոելու նպատակով;

4.ներմաշկային էլեկտրոնեյրոստիմուլյացիայի սարքը գեներացնում է ցածր հաճախականության հոսանքը՝ դեմքի մկանները և հոդերը թուլացնելու համար, ինչը կթեթևացնի վիճակը: Ցածր էներգիայով լազերային թերապիան ապահովում է վզի ավելի ազատ շարժումներ:

Բացի այդ, ատամնաբույժը կարող է դուրս գրել պացիենտին հակաբորբոքային դեղորայք՝ ցավի և այտուցի վերացման համար: