Ցիտրուստների օգտակարությունը ատամների համար

Զանգահարեք+374 10 600 022

Ցիտրուստների օգտակարությունը ատամների համար

Ցիտրուսային մրգերի մեջ առկա են կալիում, կալցիում, մագնեզիում, նատրիում, ֆոսֆոր, երկաթ, B, Е, С, РР, խմբի վիտամիններ, որոնք շատ օգտակար են օրգանիզմի համար: Ցիտրուսայինները ոչ միայն բարձրացնում են տրամադրությունը, նվազեցնում քնկոտությունը և բարձրացնում ուշադրությունը և աշխատունակությունը, այլև՝ լավ ազդեցություն են ունենում ատամների և լնդերի վրա:

Գրեյպֆրուտի օգտագործումը նվազեցնում է լնդերի արյունահոսությունը և նվազեցնում բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների վտանգը, իսկ լնդերի հիվանդություններրը ատամների կորստի հիմնական պաճառն են:

Բացի այդ խորհուրդ է տրվում օգտագործել լայմ, որը նպաստում է կարիեսի կանխարգելմանը և պարունակում է բազմաթիվ նյութեր, որոնք օգտակար են ատամների և լնդերի համար: Լայմում առկա կալցիումը և ֆոսֆորը օգնում են դիմակայել ախտածին մանրէներին և կարիեսին, իսկ լնդերին օգնում են բարելավել արյունատար անոթների աշխատանքը և կանխարգելել արյունահոսությունը: Ընդ որում, լայմում առկա են ճրգանական թթուներ, որոնք օժտված են թեթև սպիտակեցնող էֆեկտով:

Նարինջում մեծ քանակությամբ առկա վիտամին C-ն պահպանում է լնդերում առողջ կոլագենային ցանց, որը կանխարգելում է մի շարք ստոմատոլոգիական հիվանդություններ՝ ոչմչացելով կարիես և բորբոքում առաջացնող բակտերիաները:

Սակայն հարկ է նշել, որ ցիտրուսներում առկա թթուները մեծ քանակությամբ կարող են վնասել ատամի էմալը: Սակայն ցիտրուսների բացասական ազդեցությունը հնարավոր է հաղթահարել դրանք ուտելուց հետո բերանը ջրով լավ ողողելու դեպքում: