Ցավո՞տ է արդյոք իմպլանտացիան

Զանգահարեք+374 10 600 022

Ցավո՞տ է արդյոք իմպլանտացիան

Սովորաբար իմպլանտացիան անցկացվում է տեղային երկարատև անզգայացման ներքո: Այն ապահովում է փափուկ հյուսվածքներում տհաճ զգացողությունների ամբողջական բլոկադա (իսկ ծնոտի ոսկորը, ինչպես գիտեք, չունի նյարդային ռեցեպտորներ), այնպես որ վիրահատությունն անցավ է:

Երբ անզգայացման ազդեցությունն անցնում է, պացիենտը, իհարկե, ունենում է տհաճ զգացողություն և ցավ: Այդ ամենը հաշվի առնելով՝ պացիենտին հետվիրահատական բուժման մեջ նշանակվում է նաև ցավազրկող:

Սովորաբար իմպլանտացիան ուղեկցվում է թեթև այտուցվածությամբ և երբեմն արյունազեղումներով, սակայն մի քանի օրից այդ ախտանշաններն անհետանում են:

Բացի այդ, անհրաժեշտության դեպքում, կարող են կիրառվել նաև սեդատիվ դեղամիջոցներ: Ստոմ Լայնում անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև պացիենտի ցանկությամբ, վիրահատությունը անցնում է անեսթեզիոլոգի ներկայությամբ, ով հետևում է պացիենտի ճնշմանը և սրտի աշխատանքին:

Դա թույլ է տալիս պացիենտին իրենց հարմարավետ զգալ, ինչպես նաև կանխարգելել ցանկացած տեսակի ընդհանուր կամ տեղային բնույթի բարդություններ:

Իմպլանտավորումը, որպես ստոմատոլոգիական մեթոդիկա, գոյություն ունի և հաջողությամբ կիրառվում է արդեն շուրջ կես դար, այն ակտիվորեն և հաջողությամբ իրականացվում է ողջ աշխարհում:

Ցանկացած տեսակի իմպլանտի սերտաճումը հիմնվում է օստեոինտեգրման պրոցեսների վրա, որոնք ընթանում են ծնոտի հյուսվածքներում արհեստական ատամի տեղադրումից հետո: Այդ գործընթացների հեշտացման և արագացման համար իմպլանտների մակերևույթը անում են անհարթ, իսկ որոշ դեպքերում այն նաև ծածկված է լինում հատուկ թաղանթով, որն արագացնում է ոսկորի հետ իմպլանտի սերտաճումը:

Եթե իմպլանտացիայի կանոնները չեն խախտվում, ապա իմպլանտի սերտաճման գործակիցը 95%-ից չի իջնում: