Տհաճ հոտ բերանի խոռոչից

Զանգահարեք+374 10 600 022

Տհաճ հոտ բերանի խոռոչից

Բերանի խոռոչում տհաճ հոտի կամ գալիտոզի առաջացման պատճառ են հանդիսանում բերանի խոռոչի հիգիենայի խախտումը, բերանի խոչոռում սնունդի մնացորդների քայքայումը, վարակները, որոնք զարգանում են բերանի խոռոչում, բերանի չորությունը, այլ օրգանների և համակարգերի հիվանդությունները, անառողջ կենսաոճը, օրինակ՝ ծխելը կամ ալկոհոլի օգտագործումը, ինչպես նաև որոշ տեսակի սնունդի օգտագործումը (օրինակ՝ սխտոր կամ սոխ):

Այլ պատճառների շարքին են պատկանում շնչուղիների վարակները, համակարգային հիվանդությունները, օրինակ՝ շաքարախտը, երիկամների, լյարդի և թոքերի հիվանդությունները, ինչպես նաև աղեստամոքսային տրակտի հիվանդությունները:

Կախված պատճառից և աղբյուրից՝ տհաճ հոտը կարող է տարբեր լինել: Առանց ատամնաբույժի դժվար է պարզել այն գործոնները, որոնք հանդիսացել են հոտի առաջացման պատճառ: Ատամնաբույժը կարող է ախտորոշել, անհրաժեշտության դեպքում ուղղորդել այլ մասնագետի մոտ:

Ընդհանուր առմամբ, բերանի խոռոչից տհաճ հոտի կանխարգելման լավագույն մեթոդը ատամների ամենօրյա մարքումն է խոզանակով և թելով, ինչը թույլ կտա վերահսկել ատամնափառի առաջացման գործընթացը, իսկ լեզվի մաքրիչի միջոցով կարող եք կարգավորել բակտերիաների ակտիվությունը, որոնք առաջանում են լեզվի վրա և նպաստում տհաճ հոտի առաջացմանը: