Վինիրներ

Զանգահարեք+374 10 600 022

Վինիրներ

Վինիրները բարակ թիթեղներ են, որոնք պատրաստվում են անհատական կարգով և տեղադրվում են ատամի վրա՝ հաղորդելով նրանց ավելի բնական գրավիչ տեսք:

Վինիրները կարող են օգտագործվել ատամների արտաքին տեսքը և ձևը ջարդվածքների ժամանակ ուղղելու, ինչպես նաև ատամների ոչ ճիշտ դիրքը, գույնը, մաշվածությունը շտկելու համար:

Ատամների մգացման, ջարդվելու կամ դեֆորմացման ժամանակ վինիրները թույլ են տալիս երկար ժամանակ պահպանել շլացուցիչ ժպիտ: Բացի այդ, վինիրները դիմակայուն են ներման հանդեպ, ինչը նպաստում է կատարյալ ժպիտի ստեղծմանը:

Վինիրները տեղադրելու համար, ատամնաբույժը տաշում է էմալի փոքր հատված: Ապա պատրաստվում է ատամի ձևին և բերանի խոռոչին համապատասխանող վինիր, որը ամրացվում է ատամի վրա կոմպոզի ցեմենտի միջոցով:

Վինիրները հարկավոր է մաքրել ինչպես ցանկացած այլ ատամ: Օրը մեկ անգամ ատամի թելով վինիրները մաքրելը, երկու անգամ ատամի խոզանակով և ֆտոր պարունակող մածուկով լվանալը թույլ են տալիս հեռացնել սնունդի մնացորդները և ատամնափառի բակտերիաները:

Բերանի խոռոչի հիգիենայի կանոներին հետևելը մեծ նշանակություն ունի, եթե ցանկանում եք պահպանել վինիրները լավ վիճակում: