Վարպետության դաս «Փակ և բաց սինուս-լիֆտինգ իմպլանտացիայի ժամանակ՝ Thommen Medical իմպլանտատների կիրառմամբ»

Զանգահարեք+374 10 600 022

Վարպետության դաս «Փակ և բաց սինուս-լիֆտինգ իմպլանտացիայի ժամանակ՝ Thommen Medical իմպլանտատների կիրառմամբ»

Հոկտեմբերի 26-ին Ստոմլայնի ուսումնական կենտրոնում անցկացվել է վարպետության դաս՝ «Փակ և բաց սինուս-լիֆտինգ իմպլանտացիայի ժամանակ՝ Thommen Medical իմպլանտատների կիրառմամբ» թեմայով:  Վարպետության դասը վարել է Մոսկվայի «Նյուանս» կլինիկայի գլխավոր բժիշկ-ստոմատոլոգ Մխիթար Ղազարյանը:

Վարպետության դասը սկսվել է Thommen Medical շվեյցարական իմպլանտատների ներկայացումից, որոնց պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Ստոմլայն ատամնաբուժական կոնտրոնն է: Ապա քննարկվել է կայանալիք վիրահատությունը և համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտության արդյունքները, որից հետո վարպետության դասի մասնակիցները հնարավորություն են ունեցել ներկա գտնվել վիրահատությանը կամ հետևել դրան ուսումնական կենտրոնից:

Վիրահատության ընթացքում բժիշկ Ղազարյանը պրակտիկայում ներկայացրել է Thommen Medical իմպլանտատների առանձնահատկություններն ու առավելությունները: