Վարպետության դաս «Միաժամանակյա իմպլանտացիա՝ ոսկորի աուգմենտացիայով»

Զանգահարեք+374 10 600 022

Վարպետության դաս «Միաժամանակյա իմպլանտացիա՝ ոսկորի աուգմենտացիայով»

Այսօր Ստոմլայնի ուսումնական կենտրոնում իրականացվել է վարպետության դաս՝ «Միաժամանակյա իմպլանտանցիա՝ ոսկորի աուգմենտացիայով (աճեցմամբ)» թեմայով:  Վարպետության դասը վարել է Մոսկվայի «Նյուանս» կլինիկայի գլխավոր բժիշկ-ստոմատոլոգ Մխիթար Ղազարյանը:

Վարպետության դասը սկսվել է կայանալիք վիրահատության և համակարգչային տոմոգրաֆիայի նկարի քննարկմամբ, որից հետո վարպետության դասի մասնակիցները հնարավորություն են ունեցել ներկա գտնվել վիրահատությանը:

Վիրահատության ավարտից հետո տեղի է ունեցել վիրահատության և կատարված աշխատանքի քննարկում, ներկայացվել են վիրահատությանը վերաբերող տեսական հարցեր և սլայդեր: