Վարպետության Դաս «Միաժամանակյա Իմպլանտացիա՝ Ոսկորի Աուգմենտացիայով»` Alfa Gate իմպլանտատների կիրառմամբ

Զանգահարեք+374 10 600 022

Վարպետության Դաս «Միաժամանակյա Իմպլանտացիա՝ Ոսկորի Աուգմենտացիայով»` Alfa Gate իմպլանտատների կիրառմամբ

Հոկտեմբերի 25-ին Ստոմլայնի ուսումնական կենտրոնում իրականացվել է վարպետության դաս՝ «Միաժամանակյա իմպլանտանցիա՝ ոսկորի աուգմենտացիայով (աճեցմամբ)՝ Alfa Gate Dental Implants իմպլանտատների կիրառմամբ» թեմայով:  Վարպետության դասը վարել է Մոսկվայի «Նյուանս» կլինիկայի գլխավոր բժիշկ-ստոմատոլոգ Մխիթար Ղազարյանը:

Վարպետության դասը սկսվել է կայանալիք վիրահատության և համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտության քննարկմամբ, որից հետո վարպետության դասի մասնակիցները հնարավորություն են ունեցել ներկա գտնվել վիրահատությանը կամ հետևել դրան ուսումնական կենտրոնից: