Ստոմատիտ

Զանգահարեք+374 10 600 022

Ստոմատիտ

Ստոմատիտը բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքում է, որն իրենից ներկայացնում է սպիտակ խոցիկներ՝ շրջապատված կարմրածությամբ: Չնայած, որ ստոմատիտը վարակիչ չէ, այն հաճախ շփոթում են հերպեսի հետ: Հարկավոր է հիշել այն մասին, ստոմատիտն առաջանում է բերանի շոռոչի ներսում, իսկ հերպետիկ ցանը սովորաբար առաջանում է արտաքինից: Ստոմատիտը կարող է ժամանակ առ ժամանակ կրկնվել: Այն լինում է թեթև (ոչ մեծ ցանավորում), ծանր (խոշոր ցանավորում) կամ հերպեսին նման (բազմաթիվ ցանավորումների խումբ):

Ստոմատիտի առաջացման պատճառ կարող է լինել իմունային համակարգի թուլացումը, բակտերիաների կամ վարակների ազդեցությունը: Բացի այդ, կարող են դեր խաղալ այնպիսի գործոններ, ինչպիսիք են սթրեսը, վնասվածքները, ալերգիկ դրսևորումները, ծխելը, երկաթի պակասը կամ ավիտամինոզը, ինչպես նաև ժառանգականությունը:

Բացի այդ ստոմատիտը կարող է առաջանալ բակտերիալ, վիրուսային կամ սնկային ինֆեկցիայից, օրթոդոնտիկ մետաղալարի տեղաշարժումից, սխալ չափի պրոթեզից կամ ջարդված ատամի կամ պլոմբայի սուր ծայրերից:

Հնարավոր պատճառներից է նաև արձագանքը սննդամթերքի վրա՝ սուր, աղի կամ թթու, ինչպես նաև վիտամին B-ի պակասը, հորմոնալ խախտումները և սթրեսը:

Ստոմատիտը սովորաբար անցնում է 7-10 օրում, չնայած որ հիվանդությունը կարող է կրկնվել: Հատուկ քսուքները և ցավազրկողները կարող են ժամանակավոր թեթևացնել ցավային զգացումները: Ծանր դեպքերի ժամանակ բժիշկը կարող է նշանակել նաև հակաբիոտիներ՝ ճնշելու համար հիվանդության պատճառ դարձած բակտերիաների ակտիվությունը:

Գոյություն ունեն ստոմատիտի տարբեր տեսակներ, որոնք առաջանում են բերանի խոռոչում կամ դրա շուրջը: Ստոմատիտի որոշ տեսակներ բնութագրվում են ցավի առկայությամբ, որոշները տհաճ տեսք ունեն, մյուսները ավելի լուրջ բնույթ ունեն: Եթե ստոմատիտը չի անցնում 10 օրվա մեջ, հարկավոր է դիմել ատամնաբույժի: Եթե կասկածում եք, որ ինֆեկցիա ունեք, հարկավոր է անհապաղ դիմել ատամնաբույժին՝ բարդությունների վտանգը վերացնելու համար:

Ստոմատիտի տեսակներից է աֆտոզ ստոմատիտը: Այն հաճախ սկսվում է ոչ մեծ սպիտակ կամ դեղին բշտիկների առաջացումից, որոնք, որպես կանոն, ցավոտ են: Իրենից ներկայացնում է մի կամի մի քանի բշտիկ: Դրանք ձևավորվում են լեզվի վրա, այտերի վրա ներսից, շուրթերի վրա, լնդների գծով և կոկորդում: Այն վարակիչ չէ:

Աֆտոզ ստոմատիտը սովորաբար անցնում է առաջին ախտանշանների հայտվնելուց մոտ մեկ-երկու շաբաթ անց: Այդուհանդերձ, ցավի առկայության դեպքում կարելի է օգտագործել տեղային ազդեցության ցավազրկող քսուքներ, ինչպես նաև՝ բերանի խոռոչը ողողելու համար նաատեսված հակաբակտերիալ հեղուկներ: