Սիալոադենիտ

Զանգահարեք+374 10 600 022

Սիալոադենիտ

Այս հիվանդությունն իրենից ներկայացնում է բակտերիալ վարակ, որը զարգանում է թքի հոսքի խանգարման ժամանակ, որն արտադրվում է թքագեղձի կողմից:

Գեղձը քարանում է և առաջացնում ցավագին զգացողություններ՝ այդ շրջանում ուռելու դեպքում: Վարակի տարածման պարագայում մարդու մոտ կարող է նկատվել տաքություն, դող և անհարմարավետության զգացում:

Սիալոադենիտն իրենից ներկայացնում է թքագեղձի բակտերիալ ախտահարում և կարող է կրել սուր, քրոնիկ կամ կրկնվող բնույթ: Թքագեղձից բերանի խոռոչ կարող է թարախ հոսել: Ամենից հաճախ այդ վարակները զարգանում են հարականջային գեղձում:

Սիալոադենիտի բուժման գործընթացը սկսվում է հիդրատացումից (խոնավեցումից): Այնուհետև նշանակվում են հակաբիոտիկներ, որոնք ոչնչացնում են բակտերիաները: Եթե վարակը չի անցնում, կարող է առաջանալ վիրաբուժական միջամտության անհրաժեշտություն՝ թքագեղձը բացելու և մաքրելու համար: