Պսակներ

Զանգահարեք+374 10 600 022

Պսակներ

Պսակները պրոթեզներ են, որոնք ամրացվում են ատամների կամ իմպլանտատի վրա: Առավել հաճախ պսակները կիրառվում են վնասված ատամը կամ իմպլանտատը ամբողջությամբ ծածկելու համար: Ատամնաբույժը կարող է պսակ տեղադրել նաև հետևյալ դեպքերում՝

1.խոշոր պլոմբայի փոխարինման համար, այն դեպքում, եթե ատամից մնացել է շատ փոքր մաս;

2.փխրուն ատամները ջարդվելուղ պաշտպանելու համար;

3.ջարդված ատամը վերականգնելու համար;

4.կամուրջ տեղադրելու համար;

5.իմպլանտատի վրա տեղադրելու համար;

6.մգացած կամ ծռված ատամը շտկելու համար;

7.արմատախողովակները բուժված ատամի վրա տեղադրելու համար:

Բացի այդ պսակները օգտագործվում են ատաների արտաքին տեսքը, ձևը բարելավելու, ատամները և ատամնանստվածքը շտկելու համար:

Պսակների երկարակյացությունը ապահովելու կարևորագույն քայլը բերանի խոռոչի հիգիենայի կանոններին հետևելն է: Հարկավոր է ատամները և լնդները առողջ պահել՝ մաքրելով դրանք օրը մեկ անգամ ատամի թելով և օրը երկու անգամ՝ խոզանակով և ֆտոր պարունակող մածուկով:

Կարևոր է նաև կանոնավոր ատամնաբույժին այցելելը՝ պրոֆիլակտիկ զննման և բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենայի համար: