Պացիենտի ատամում սերմը ծիլ է տվել

Զանգահարեք+374 10 600 022

Պացիենտի ատամում սերմը ծիլ է տվել

2011 թ.-ին 36-ամյա թայվանացին եկել էր ստոմատոլոգի մոտ՝ ուժեղ ատամնացավով: Զննումից հետո բժիշկը անհավանական բան է հայտնաբերել. բացի այն, որ տղամարդու ատամները լավ վիճակում չէին, իմաստության ատամի մեջ ծիլ էր աճել:

Apple Daily-ն հրապարակել է այդ ատամի լուսանկարը, որը ցավագգին զգացումներ էր առաջացրել պացիենտի մոտ: Կանաճ ծիլը, որը նման է կանաչիի տերևի, իրականում գուավայի ծիլ է, որը աճել է ատամի մեջ մնացած կորիզից:

Պացիենտի ատամը մեծ խոռոչ ուներ՝ կարիեսից քայքաված: Գուավա ուտելուց հետո այդ խոռոչի մեջ ընկել էր գուավայի կորիզ և վատ խնամքի արդյունքում կորիզը մնացել էր խոռոչի մեջ: Սերմի ծլելուն նպաստել էր նաև ստորին իմաստության ատամի բացակայությունը, ինչը ծիլի ձևավորման համար անհրաժեշտ տեղ էր ապահովել: Ատամի հեռացման պահին ծիլն արդեն 10 օրեկան էր: