Ո՞ւմ չի կարելի սպիտակեցնել ատամները

Զանգահարեք+374 10 600 022

Ո՞ւմ չի կարելի սպիտակեցնել ատամները

Որոշ պացիենտների ստոմատոլոգները խստորեն խորհուրդ չեն տալիս սպիտակեցնել ատամները քիմիական եղանակով։ Այդ պացիենտներն են՝

1. Հղիները. հղիության ընթացքում բժիշկները արգելում են ապագա մայրերին դեղորայքների մեծ մասը: Քիմիական տարրերը ընկերքի միջով կարող են ներթափանցել և ազդել պտուղի վրա: Ուստի սպիտակեցումը հարկավոր է որոշ ժամանակով հետաձգել:

2.Երեխաները. աճող օրգանիզմը ինքն իրենով ենթարկվում է սթրեսի: Ատամի էմալը ձևավորման փուլում է, դեռևս հասուն չէ, այդ իսկ պատճառով հեշտությամբ քայքայվում է ագրեսիվ ազդեցության ներքո: Երեխաներին խորհուրդ է տրվում սահմանափակվել ատամների հիգիենիկ լվացմամբ:

3.Զգայուն ատամներ ունեցողները. ատամների զգայունությունը վկայում է էմալի բարակության մասին, եթե ատամները սուր արձագանք են տալիս սառը և տաք ուտեստներին, ստոմատոլոգը խորհուրդ չի տալիս օգտագործել նույնիսկ սպիտակեցնող ատամի մածուկ:

4.Պարոդոնտիտ ունեցողները. ատամի վզիկի մերկացումը հակացուցվում է սպիտակեցման համար: Հարկավոր է նախ վերականգնել ատամների առողջությունը, ապա մտածել դրանց էսթետիկ տեսքի մասին:

5.Պսակների և պլոմբաների առկայությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ սպիտակեցման համար: Այս կամ այն մեթոդով սպիտակեցում իրականացնելուց առաջ հարկավոր է խորհրդակցել բժիշկի հետ: Սպիտակեցրած բնական էմալը կարող է գույնով տարբերվել պլոմբաներից և պսակներից, ինչը կհանգեցնի դրանց փոփոխման անհրաժեշտությանը: