Նախազգուշության Միջոցները Իմպլանտացիայի Հետվիրահատական Շրջանում

Զանգահարեք+374 10 600 022

Նախազգուշության Միջոցները Իմպլանտացիայի Հետվիրահատական Շրջանում

Որպեսզի վիրահատությունը հաջողվի, իսկ վերականգնողական շրջանն անցնի առանց բարդությունների, հարկավոր է հետևել մի քանի կանոնի:

1.Իմպլանտատի տեղադրումից հետո չի կարելի ձեռք տալ վերքին: Մի ողողեք բերանը վերահատության օրը, մի թքեք, մի կպեք վերքին վիրահատության առաջին օրը:

2.Արյունահոսություն. Առաջին 24 ժամվա ընթացքում աննշան արյունահոսությունը կամ թքի կարմիր գունավորումը: Ուժեղ արյունահոսությունը (երբ բերանը արագ արյունով է լցվում) կարող է կանգնեցվել մառլյայից տամպոնի միջոցով, որը անհրաժեշտ է դնել վերքի վրա 30 րոպեի ընթացքում: Եթե արյունահոսությունը չի դադարում, հարկավոր է դիմել բժիշկի:

3.Այտուցվածությունը վիրահատությունից հետո նորմալ երևույթ է: Այն հնարավորինս նվազեցնելու համար հարկավոր է վիրահատված հատվածին այտի կողմից 20 րոպե սառույց դնել: Այս գործընթացը հարկավոր է կրկնել ժամը մեկ:

4.Սնունդ: Հարկավոր է շատ ջուր խմել: Խուսափեք տաք ուտելիքից և խմիչքներից: Մինչ կարերը քանդելը (7-10 օր) ցանկալի է ուտել փափուկ սնունդ և չծամել վիրահատված կողմով:

5.Ցավ: Ցավ ունենալու դեպքում հարկավոր է ցավազրկող ընդունել:

6.Հակաբիոտիկներ: Վիրահատությունից հետո հարկավոր է չմոռանալ հակաբիոտկներ ընդունել՝ վիրահատությունը կանխարգելելու համար:

7.Բերանի խոռոչի հիգիենա: Վերքի արագ ապաքինման համար հարկավոր է լավ հետևել բերանի խոռոչի հիգիենային:

8.Ֆիզիկական ակտիվություն: Անմիջապես վիրահատությունից հետո ֆիզիկական ակտիվությունը հասցրեք մինիմումի, քանի որ ակտիվ զբաղմունքների դեպքում կարող է արյունահոսություն սկսվել:

Ստոմլայնում դասական իմպլանտացիայի ժամանակ պացինետներին նշանակվում է հետևյալ հետվիրահատական բուժումը:

1.տեղային սառույց,  20  րոպե պահել,  1ժ հանգիստ,   24  ժամվա  ընթացքում;

2.հակաբիոտիկ,    օրը  2  անգամ՝   12 ժամը  մեկ, 5 օր;

3.ցավազրկող, 3 օր;

4.ողողումներ  խոտաբույսերով / երիցուկ, եղեսպակ/, վիրահատության հաջորդ օրվանից՝ մինչև 15 օր;

5.բերանի  խոռոչի  ողողման  ցանկացած  անտիսեպտիկ` ջրային  հիմքով: