Հիպերդենտիա կամ պոլիդոնտիա

Զանգահարեք+374 10 600 022

Հիպերդենտիա կամ պոլիդոնտիա

Հիպերդենտիան հիվանդություն է՝ կապված ատամների գերլրակազմության հետ: Այն առաջանում է ինչպես մշտական ատամների, այդպես էլ կաթնատամների ժամանակ:

Առավելապես այս հիվանդությանը հակված են տղամարդիկ: Հաճախ «ավել» կաթնատամները ծկթում են վերին ծնոտի դիմային ատամների շրջանում: Վիճակագրության համաձայն՝ առավել հաճախ հիպերդենտիան աաջանում է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն վերին ծնոտի բնածին ապասերտաճում:

«Ավել» ատամները, որպես կանոն, ունեն սխալ ձև և ավելի փոքր են նորմալ ատամների համեմատ: Բժիշկների կարծիքով, այս երևույթը բացատրվում է նրանով, որ աուոսոմ-դոմինանտ ժառանգականությունը նպաստում է լրացուցիչ ատամային սաղմի առաջացմանը:

Հաճախ «ավել» ատամները ռետենցված են՝ գտնվում են ամբողջությամբ լնդի մեջ և երևում են միայն ռենտգենաբանական հետազոտության միջոցով:

Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, այս հիվանդության ժամանակ առկա է նաև միներալացման գործընթացի խանգարում, ինչը հանգեցնում է այդ ատամների շարժունությանը և նշանակալիորեն բարձրացնում է դրանց անկման հավանականությունը:

Ստոմատոլոգին ժամանակին դիմելու դեպքում, կարելի է վստահ լինել, որ խնդիրը կլուծվի հնարավորինս արագ և օպտիմալ: Հարկ է նշել, որ բուժումն առավել արդյունավետ է մանուկ հասակում: