Հիալուրոնաթթվի կիրառումը ստոմատոլոգիայում

Զանգահարեք+374 10 600 022

Հիալուրոնաթթվի կիրառումը ստոմատոլոգիայում

Հիալուրոնաթթուն արտադրվում է մարդու օրգանիզմի մի շարք բջիջների կողմից, այդ իսկ պատճառով այն օրգանիզմի համար օտար չէ: Այդպիսով, այն լիովին անվտանգ է կիրառման համար, ինչը շատ կարևոր է:

Հիալուրոնաթթու պարունակող դեղամիջոցները ստոմատոլոգները օգտագործում են հետևյալ ոլորտներում՝

Իմպլանտոլոգիա.
1.Արագ ապաքինում է վերքերը: Բորբոքում են առաջացնում զիտոկինները: Հիալուրոնաթթուն կանխարգելում է դրանց արտադրումը՝ ունենալով հակաբորբոքիչ էֆեկտ;

2.փոքրացնում է սպիերը;

3.բարձրացնում է նոր ոսկրային հյուսվածքների աճի արագությունը;

Պարադոնտոլոգիա.

1.Նպաստում է ռեգեներացիային;

2.նվազեցնում է արյունահոսությունը;

Հիալուրոնաթթվի կիրառումը բարձրացնում է իմունիտետը, ստաբիլացնում է միջբջջային տարածությունը, արագացվում են ռեգեներացիայի գործընթացները, շնչառությունը թարմանում է:

Գինգիվիտի և պարոդոնտոզի բուժման համար հիալուրոնաթթուն օգտագործվում է իր հակաբորբոքային, հակաայտուցային և հակաբակտերիալ հատկությունների շնորհիվ:

Բացի այդ, հիալուրոնաթթուն կիրառվում է հետևյալ պրոցեդուրաներում՝

1.Մեզոթերապիա: Լնդերի լորձաթաղանթը ներարկումների միջոցով հագեցվում է հիալուրոնաթթվով, արդյունքում բարելավվում է կենսաբանական գործընթացների ընթացքը, ավելի հեշտ է անցնում բուժումը:

2.Բիոռեվիտալիզացիա: Վիտամիններով և միկրոէլեմենտներով հագեցած հիալուրոնաթթուն ներարկվում է լնդի մեջ: Արագանում է երիտասարդացման և ռեգեներացիայի գործընթացը, նյութը նպաստում է լնդերի սնմանը և խոնավեցմանը:

3.Բիոռեպարացիա: Թթուն հասցվում է բարձր հագեցվածության և ներարկվում լնդի մեջ: Դա օգնում է նվազեցնել լորձաթաղանթի փխրունությունը և թառամությունը: