Հերպես

Զանգահարեք+374 10 600 022

Հերպես

Հերպեսը կամ տենդաբշտիկը, որը նաև անվանում են «մրսածություն շուրթերի վրա», կարմիր բշտիկների կուտակում է, որը սովորաբար առաջանում է շուրթերի վրա՝ չնայած, որ բշտիկները կարող են առաջանալ նաև քթի տակ կամ կզակից ներքև: Այս հիվանդությունը չափազանց վարակիչ է, ընդ որում, բշտիկները կարող են բացվել, ինչը հանգեցնում է բշտիկներից հեղուկի արտահոսքին  և վարակի տարածմանը: Սովորաբար բշտիկները լիարժեք ապաքինվում են:

Հերպեսի հարուցիչ է սովորական հերպեսի վիրուսը՝ (HSV)-1-ը: Հերպեսի վիրուսը փոխանցվում է շփման ճանապարհով: Վարակի աղբյուր կարող է հանդիսանալ հիվանդ մարդը կամ վիրուսակիրը: Նախնական վարակումը կարող է ուղեկցվել մրսածության կամ գրիպոզ ախտանշաններով, ընդ որում, կարող է դիտարկվել բերանի խոռոչում ցավագին բշտիկների առաջացում:

Հերպեսի վիրուսը անընդհատ առկա է մարդու օրգանիզմում: Հիվանդությունը կարող է կրկնվել ջերմության, հոգնածության, սթրեսի ժամանակ կամ արևի ճառագայթների ազդեցության տակ:

Սովորաբար հերպեսի բշտիկները անցնում են մեկ շաբաթում: Ցավի նվազեցման համար կարելի է տեղային ցավազրկման միջոցներ օգտագործել: Ատամնաբույժը կարող է նշանակել պացիենտին հակավիրուսային դեղորայք՝ բշտիկների ապաքինումը արագացնելու համար: