Կերամիկական ներդիրներ

Զանգահարեք+374 10 600 022

Կերամիկական ներդիրներ

Կերամիկական ներդիրները յուրօրինակ միկրոներդիրներ են բերանի խոռոչում, որն առանձնանում է բարձր էսթետիկությամբ և առողջ ատամի էմալին նմանությամբ: Այն լիովին կրկնում է ատամի անատոմիական ձևն իր բոլոր թմբիկներով:

Կերամիկական ներդիրի հիմնական առավելությունը նրա նույնականությունն է բնական էմալին: Հատկապես դա նկատելի է, երբ վերականգնված ատամի դիմաց բնական ատամ է:

Կերամիկական ներդիրներն օժտված են բարձր ամրությամբ և դժվար են մաշվում, բացի այդ, դրանք նաև չեն փոխում իրենց գույնը սուրճի և ծխախոտի ազդեցության տակ:

Ատամի վերականգնման առաջին փուլում ստոմատոլոգը հեռացնում է ատամի ախտահարված բոլոր հյուսվածքները, ինչպես սովորական պլոմբավորման ժամանակ: Ապա ստանում է ատամի չափս, որի հիման վրա էլ պատրաստվում է ներդիրը:

 

Պսակը կերամիկական ներդիրով փոխարինել հնարավոր է միայն այն դեպքում, երբ ատամի ամուր հիմքը պահպանվել է: Ներդիրների պատրաստման համար օգտագուրծվում են հետևյալ նյութերը՝ կերամիկա, ցիրկոնային օքսիդ, ոսկի և կոմպոզիտ: Մինչ ներդիրի պատրաստ լինելը, ատամի խոռոչը հերմետիկացնում են ժամանակավոր պլոմբայով, որն ամբողջովին հեռացվում է նեդիրի ամրացումից առաջ: Կերամիկական ներդիրները ամրացվում են հատուկ կոմպոզիտով:

Բացի այդ հարկավոր է նշել, որ կերամիկական պսակները ամենօրյա սովորական խնամքից բացի առանձնահատուկ խնամբ չեն պահանջում: