Կարիես

Զանգահարեք+374 10 600 022

Կարիես

Իրավիճակը, որին բնորոշ է կարիոզ խոռոչների առաջացումը, կոչվում է կարիես: Կարիեսը առաջանում է բակտերիաների որոշակի տեսակներից, որոնք վերամշակում են ածխաջրերը և այդ ընթացքում արտադրում են թթու, որը քայքայում է ատամի էմալը և դրա տակ գտնվող դենտինը:

Ախտանշաններ

Գոյություն ունի կարիեսի երեք հնարավոր ախտանշան, որոնք վկայում են կարիոզ խոռոչների ձևավորման մասին՝ ատամի ցավ, ատամների արձագանքը քացրի, տաքի և սառի ժամանակ, կամ ցավ ծամելիս:

Պատճառ

Բերանի խոռոչում առկա են մեծ քանակությամբ տարատեսակ բակտերիաներ, որոնք ատամի վրա ձևավորում են ատամնափառ: Սնվելիս կամ հյութեր ըմպելիս այդ բակտերիաները վերամշակում են սնունդի մեջ առկա ածխաջրերը՝ առաջացնելով ատամի էմալը քայքայող թթու: Թթուն դուրս է բերում էմալի մեջ առկա հանքանյութերը, և անհրաժեշտ բուժման բացակայության պարագայում դա կարող է հանգեցնել կարիոզ խոռոչի առաջացման: Կարիեսը սկսում է ձևավորվել ատամի հիմնական մասում և էմալի քայքայման հետ մեկտեղ ներթափանցում է դենտինի մեջ՝ ի վերջո հասնելով ատամի ներվին:

Կանխարգելում

Գոյություն ունեն կարիեսի կանխարգելման տարբեր միջոցներ՝

1.ամեն օր մաքրել ատամները ատամի խոզանակով և թելով, քանի որ այն թույլ է տալիս նվազեցնել ատամնափառը և բակտերիաների քանակը բերանի խոռոչում;

2.սահմանափակել շաքար կամ օսլա պարունակող մթերքի օգտագործումը օրվա ընթացքում, ինչը թույլ կտա նվազեցնել բերանի խոռոչում թթվի առաջացումը;

3.օգտագործել ֆտոր պարունակող ատամի մածուկ, որը ամրապնդում է ատամները;

4.օգտագործել ողողելու հակաբակտերիալ հեղուկներ;

5.oգտագործել քսիլիտ պարունակող մաստակ, որը խոչընդոտում է բակտերիաների աճը:

Բուժում

Չափահասների բուժման ժամանակ ատամնաբույժը կարող է հերմետիզացնել մոլյարների ատամների ֆիսսուրները, որոնց վրա առկա են կարիեսի առաջին ախտանշանները՝ կանխարգելելու կարիեսի ներթափանցումը ատամի ավելի խորը հյուսվածքներ: Եթե էմալը անդառնալի վնասվածքների ախտանշաններ ունի, ատամնաբույժը ատամը կպլոմբավորի: Ավելի լուրջ դեպքերում կարող է առաջանալ ատամնախողովակի մշակման անհրաժեշտություն:

Երեխաների բուժման ժամանակ ատամնաբույժը կարող է հերմետիզացնել ինչպես կաթնատամները, այնպես էլ՝ մշտական մոլյարները:

Բարդություններ

Բուժման բացակայության դեպքում կարիոզ խոռոչը կարող է առաջացնել ատամի մասշտաբային ախտահարում: Արդյունքում, չվերահոսկվող կարիեսը կարող է ամբողջությամբ քայքայել ատամը: Բացի այդ, գոյություն ունի ինֆեկցիայի զարգացման վտանգ՝ առաջացած աբսցեսից, որը տարածվում է դեպի ատամի արմատը: