Կանդիդոզ

Զանգահարեք+374 10 600 022

Կանդիդոզ

Այս հիվանդությունը, որը հայտնի է «բերանի խոռոչի կաթնասնկախտ» անվամբ, իրենից ներկայացնում է սնկային վարակ, որը զարգանում է բերանի խոռոչում կամ կոկորդի մեջ:

Այս հիվանդության ախտանշանները ներառում են բերանի խոռոչում կամ լեզվի վրա սպիտակ կետերի առաջացում, կոկորդի ցավ, կլման դժվարություններ, ինչպես նաև բերանի ծայրերում ճաքերի առաջացում:

Կանդիդոզի առաջացման պատճառը սնկերն են, և այս հիվանդությունը սովորաբար զարգանում է իմունային համակարգի աշխատանքի խանգարման ժամանակ:

Մի շարք դեղամիջոցների ընդունումը, օրինակ՝ ստերոիդների կամ հակաուռուցքային դեղորայքի, կարող է ավելացնել վարակի զարգացման վտանգը: Հակաբիոտիկների ընդունումը ևս ավելացնում է վարակի զարգացման վտանգը, քանի որ այն խախտում է բերանի խոռոչի բակտերիալ հավասարակշռությունը:

Կանդիդոզի բուժման ժամանակ բժիշկը նշանակում է հակասնկային դեղամիջոցներ: Այս հիվանդությունը առավել հաճախ առաջանում է հակաբակտերիալ կամ հակաուռուցքային թերապիայից, դիաբետի ժամանակ և պրոթեզ կրելիս: