Կամրջաձև պրոթեզներ

Զանգահարեք+374 10 600 022

Կամրջաձև պրոթեզներ

Կամրջաձև պրոթեզներն իրենցից ներկայացնում են պրոթեզներ, որոնք ամրացվում են ատամների կամ իմպլանտատի վրա:

Բաց տարածությունները, որոնք առաջանում են բացակայող ատամների տեղում ժամանակի ընթացքում հանգեցնում են մյուս ատամների ծռեցման, ինչն էլ կիր հերթին խախտում է ատամնանստվածքը: Բացի այդ, բացակայող ատամը կարող է հանգեցնել լնդների հիվանդությունների և քունքա-ստորին ծնոտային հոդի դիսֆունկցիայի զարգացման:

Կամրջաձև պրոթեզները հաճախ օգտագործվում են մեկ կամ մի քանի բացակայող ատամների հետևանքով առաջացած դեֆեկտը վերացնելու համար: Դրանք լրացնում են այն հատվածները, որտեղ ժամանակին ատամներ էին, և ամրանում կից ատամներին կամ իմպլանտատներին: Այդ ատամները օգտագործվում են որպես կամրջի ամրացնիչներ: Աըամ-պրոթեզը, որը կոչվում է «միջանկյալ պսակ», ամրացվում է պսակներին, որոնք ծածկում են աբաթմենտը:

Չնայած որ կամրջաձև պրոթեզները կարող են ծառայել ողջ կյանքի ընթացքում, դրանք կարող են նաև քանդվել կամ ընկնել: Որպեսզի նոր կամուրջև չվնասվի, հարկավոր է խուսափել կարծր սնունդի օգտագործումից: Բացի այդ շատ կարևոր է հետևել բերանի խոռոչի հիգիենայի կանոններին՝ օրը մեկ անգամ մաքրել ատամները ատամի թելով և օրը երկու անգամ լվանալ ատամները խոզանակով և ֆտոր պարունակող մածուկով:

Կարևոր է նաև կանոնավոր ատամնաբույժին այցելելը՝ պրոֆիլակտիկ զննման և բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենայի համար: