Ծծակ և մատը ծծելու հետևանքները

Զանգահարեք+374 10 600 022

Ծծակ և մատը ծծելու հետևանքները

Սովորաբար երեխաների մեծ մասը դադարում է ծծակից օգտվել մինչև տարեկան հասակը: Սովորաբար մատը ծծելու սովորությունը բավական դժվար է մոռացվում և չմիջամտելու դեպքում երկար ժամանակով պահպանվելու հակում ունի: Այն երեխաների մոտ, ովքեր 5 տարեկանից հետո շարունակում են ծծակ օգտագործել կամ մատը ծծսել (հատկապես, եթե երևույթը շարունակվում է մշտական ատամների ծկթման ժամանակ), մեծ է սխալ կծվածքի և բերանի խոռոչի այլ հիվանդությունների զարգացման վտանգը:

Ծծակի և մատը ծծելու հետևանքով առաջացած վնասվածքները կարող են բավական աննկատ լինել և երկար ժամանակ չարտահայտվել: Այսպիսով, ծծակը երկար օգտագործելու և/կամ մատը ծծելու հետևանքով կարող է առաջանալ.

1.ծնոտի տեղաշարժ;

2.կարիես: Երբեմն, երեխային հանգստացնելու համար, ծնողները ընկղմում են ծծակը մեղրի կամ շաքար պարունակող այլ մթերքի մեջ: Բերանում առկա բակտերիաները ներծծում են շաքարը և վնասակար թթուներ արտադրում: Ատամի էմալը ենթարկվում է դրանց հարձակումներին, ինչը հանգեցնում է կարիեսի առաջացմանը;

3.վերին ծնոտի նեղացում: Երկար ծծելը քզդում է քիմքի վրա և հանգեցնում է դրա նեղացմանը: Հետագայում դա կարող է հանգեցնել ատամների զարգացման հետ կապված խնդիրների;

4.դուրս ցցված ատամներ;

5.բերանի խոռոչի լորձաթաղանթի վերքեր:

 

Եթե Ցանկացած պարագայում ծծակ գնելիս հարկավոր է հետևել մի քանի կանոնի՝

1.հարկավոր է գնել ամբողջական ծծակ՝ խեղդվելու վտանգից խուսափելու համար;

2.հարկավոր է գնել «օրթոդոնտիկորեն ճիշտ» մոդելի ծծակ;

3.չի կարելի ծծակը ընկղմել մեղրի կամ շաքար պարունակող այլ հեղուկների մեջ;

4.հարկավոր է լվանալ ծծակը՝ բակտերիաների փոխանցումը կանխարգելելու համար: