Ծխախոտը և բերանի խոռոչի հիվանդությունները

Զանգահարեք+374 10 600 022

Ծխախոտը և բերանի խոռոչի հիվանդությունները

Որքան էլ տարօրինակ հնչի, սակայն մարդու օրգանիզմի ընդհանուր վիճակը և նրա կենսակերպը զգալի ազդեցություն են ունենում ատամների առողջության վրա:

Իսկ դուք գիտեի՞ք, որ ծխելը առաջացնում է լնդերի հիվանդությունների զարգացում: Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ ծխողների մոտ լնդերի հիվանդությունների զարգացման վտանգը 3-6 անգամ ավել է, քան չծխողների մոտ: Բացի այդ, այն մարդկանց մոտ, ովքեր ծխում են կամ ծխել են, 5 անգամ ավելի մեծ է հավանականությունը, որ հետագայում կարող են ունենալ օստեոպորոզ:

Ծխելը ոչ միայն ավելացնում է լնդերի հիվանդության զարգացման վտանգը, այլ նաև կարող է բարդացնել ատամների բուժման ընթացքը: Արդյունքում, բուժումը կարող է ոչ այդքան արդյունավետ լինել: Պատճառը նրանում է, որ ծխելը խոչընդոտում է բերանի խոռոչում հյուսվածքների վերականգնմանը:

Ծխելու հետ պայմանավորված ամենամեծ վտանգը ծխելու կապն է բերանի խոռոչի քաղցկեղի հետ:

Մարդկանց մոտ 90%-ը, ում մոտ ախտորոշվել է բերանի խոռոչի քաղցկեղ և կոկորդի քաղցկեղի մի շարք տեսակներ, ծխող են: Այս տեսակի քաղցկեղների զարգացման վտանգը մեծանում է ավելի հաճախ կամ երկար ծխելու ժամանակ:

Ծխողների մոտ այս տեսակների քաղցկեղների զարգացման վտանգը 6 անգամ ավել է, քան չծխողների մոտ:

37% պացիենտների մոտ, ովքեր շարունակում են ծխել հակաուռուցքային թերապիայից հետո, զարգանում է բերանի խոռոչի կամ կոկորդի երկրորդային քաղցկեղ: Ընդ որում, ծխելը դադարած մարդկանց միայն 6%-ի մոտ է առկա երկրորդային քաղցկեղի զարգացման վտանգ:

Ծխախոտի, սիգարների կամ ծխամորճերի ծուխը ևս կարող է առաջացնել բերանի խոռոչի կամ կոկորդի քաղցկեղ: Բացի այդ կարող է առաջացնել թոքերի, ստամոքսի, երիկամների և այլ օրգանների քաղցկեղ:

Ուստի ծխելուց հրաժարվելը բերանի խոռոչի առողջության բարելավման կարևորագույն քայլերից է: