Լնդերի բորբոքային հիվանդություններ

Զանգահարեք+374 10 600 022

Լնդերի բորբոքային հիվանդություններ

Լնդերի բորբոքումը լնդների հյուսվածքների բորբոքում է, որը կարող է տարածվել ոսկրային հյուսվածքի, ատամը շրջապատող և կից հյուսվածքների վրա:

Այս հիվանդությունները կարող են ընթանալ անցավ, այդ իսկ պատճատով հարկավոր է հաշվի առնել հետևյալ հնարավոր ախտանշանները.

1.այտուցվածություն, կարմրածություն կամ լնդների գերզգայունություն;

2.լնդի իջեցում կամ ատամից լնդի անջատում;

3.տհաճ հոտ կամ համ բերանի խոռոչում;

4.ատամների շարճունություն;

5.ատամների փակման փոփոխություն;

6.մասնակի պրոթեզների տեղաշարժ;

7.տեսանելի թարախ ատամները շրջապատող հյուսվածքների վրա

8.սուր կամ բութ ցավ ծամելու ժամանակ;

9.վերին ատամների զգայունություն սառը և տաքի վրա:

Լնդերի բորբոքումն առաջանում է ատամնափառի բակտերիաներից, որը անընդհատ ձևավորվում է ատամների վրա: Ատամնափառը խոզանակով և ատամի թելով չհեռացվելու դեպքում, այն կարող է վերածվել ատամնաքարի: Ատամնափառի բակտերիաները կարող են վարակել լնդերը և ատամները, ինչը արդյունքում կհանգեցնի ատամը պահող լնդերի և ոսկրային հյուսվածքի ախտահարման: Գոյություն ունի լնդերի բորբոքման երեք փուլ՝ սկսած ամենաթույլ արտահայտվածից, մինչև ամենածանրը՝

1.Գինգիվիտ՝ լնդերի հիվանդության վաղ փուլ: Այն ուղեկցվում է լնդերի բորբոքմամբ, որը պայմանվորված է լնդի գծին ատամնափառի ձևավորմամբ: Միաժամանակ դիտարկվում է լնդերի կարմրածություն կամ այտուցվածություն, կամ արյունահոսություն ատամները լվանալիս: Վաղ փուլում հիվանդությունը կարելի է բուժել, քանի որ այդ փուլում չեն ախտահարվում ոսկրային և կապող հյուսվածքները:

2.Պարոդոնտիտ: Այս փուլում տեղի է ունենում ատամը տեղում պահող հարակից ոսկրային հյուսվածքների անդառնալի վնասում: Լնդի գծից ներքև սկսում է ձևավորվել գրպանիկ, որը հանգեցնում է ատամնափառի խորացմանը և տարածմանը լնդի գծից ներքև ընկած հատվածում: Հատուկ բուժումը և բերանի խոռոչի հիգիենայի բարելավումը կարող է կանխարգելել լնդերի հետագա վնասումը:

3.Բարդացած պարոդոնտիտ. Լնդերի հիվանդության այս փուլում տեղի է ունենում կապող և ոսկրային հյուսվածքների քայքայում, ինչը կարող է հանգեցնել ատամի շարժունության: Դա էլ իր հերթին կարող է հանգեցնել ատամների փակման փոփոխության, ինչպես նաև խոսքի խանգարման:

Ատամների մաքրումը խոզանակով և թելով զգալիորեն նպաստում է լնդերի հիվանդությունների զարգացման վտանգը: Հակաբակտերիալ մածուկը կամ բերանի խոռոչի ողողման հեղուկը ոչնչացնում են բակտերիաները և կրճատում ատամնափառի քանակը: Տարին երկու անգամ ատամնաբույժին այցելելը թույլ է տալիս բուժել հիվանդությունը վաղ փուլում՝ մինչ ավելի լուրջ բնույթ կրելը:

Լնդերի հիվանդության բարդ փուլերում կարող է պահանջվել սքեյլինգ, որի համար կիրառվում է ուլտրաձայնային սարք, ինչպես նաև ատամնաքարերը հեռացվում են ձեռքով: Երբեմն կատարվում է նաև լազերային թերապիա: Եթե պարոդոնտալ գրպանների խորությունը 5մմ-ից ավել է, և դիտարկվում է չափավոր արտահայտված կամ բարդ պերիոդոնտիտ, բժիշկը կարող է իրականացնել լնդային մասնիկի վիրահատական հեռացում՝ պարոդոնտալ գրպանի փոքրացման համար, ինչպես նաև ոսկրի փոխպատվաստում՝ կորցված ոսկրային զանգվածի վերականգնման համար: