Լյումինիրներ

Զանգահարեք+374 10 600 022

Լյումինիրներ

Ժամանակակից ստոմատոլոգիան առաջարկում է դիմային ատամների դեֆեկտների խնդիրը լուծելու մի քանի տարբերակ: Ատամենրի գեղեցկությունը վերադարձնելու ամենահուսալի, արագ և անցավ մեթոդներից է լյումինիրների տեղադրումը:

Լյումինիրները վինիրների տեասակ են: Դրանք իրենցից ներկայացնում են բարակ կերամիկական թիթեղներ, որոնք ամրանում են ատամի վրա: Դրանց միջոցով հնարավոր է վերացնել այնպիսի թերություններ, ինչպիսիք են վնասված էմալը կամ պլոմբան, դիմային ատամների միջև ճեղքը, ատամների վրա գունային լաքաները, անատոմիական անհամաչափություն և այլն:

Լյումինիրների տեղադրման համար վերցվում է չափս, որոնցով պատրաստվելու են լյւոմինիրները, իրականացվում է կոռեկցիա, որի ժամանակ ատամների մակերևույթը նախապատրաստվում է լյումինիրների տեղադրմանը: Ատամը ծածկվում է հատուկ նյութով, որն ապահովում է ատամների մակերևույթի հետ լյումինիրի ավելի լավ կպչողականություն: Լյումինիրը ատամին ամրանում է ստոմատոլոգիական կոմպոզիտով, որը չի քայքայվում թթվային միջավայրի ազդեցության տակ:

 Ինչո՞վ են տարբերվում լյումինիրները և վինիրները

Լյումինիրը մոտ 2-3 անգամ ավելի բարակ են, քան վինիրները, սակայն ատամին փակցվելու ամրությամբ չեն զիջում վինիրներին: Միաժամանակ, վինիրների տեղադրման համար հարկավոր է հանել ատամի էմալի շերտը: Լյումինիրներին իրենց բարակության շնորհիվ նման պրոցեդուրայի կարիք չեն զգում:

Չնայած իրենց բարակությանը՝ լյումինիրները ծառայում են շուրջ 20 տարի: