Լեյկոպլակիա

Զանգահարեք+374 10 600 022

Լեյկոպլակիա

Լեյկոպլակիան բերանի խոռոչի և շրթունքի կարմիր երիզի խրոնիկական հիվանդություն է, որը ուղղորդվում է էպիթելի գերեղջերացումամբ և բուն լորձաթաղանթի բորբոքմամբ:  Հիվանդությունը բնորոշվում է էպիթելում սպիտակամոխրագույն օջախի առաջացմամբ, եղջերացած տարրերի առկայությամբ, որոնք առաջանում են լեզվի, այտերի ներքին հատվածի վրա և բերանի խոռոչի հատակին: Լեյկոպլակիան սովորաբար ցավագին չէ և վարակիչ չէ:

Այս հիվանդությունը կարող է զարգանալ հյուսվածքների գրգռման արդյունքում՝ առաջացած պլոմբայի, պսակի կամ վատ հարմարեցված պրոթեզի հետևանքով: Հնարավոր այլ գործոններից է ծխելը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը և Էպշտեյն-Բարի վիրուսը: Երբեմն լեյկոպլակիան կապված է բերանի խոռոչում քաղցկեղի հետ, այդ իսկ պատճառով հարկավոր է անհապաղ դիմել ատամնաբույժի, եթե Ձեզ մոտ նկատել եք այս հիվանդության ախտանշանները: Հարկ եղած դեպքում ատամնաբույժը կարող է բիոպսիա նշանակել:

Լեյկոպլակիայի բուժման գործընթացը սկսվում է գրգռող գործոնի որոշմամբ: Գրգռիչ գործոնը վերացնելուց հետո, որը կարող է ենթադրել ատամի անհարթ մակերևույթի հարթեցում, ատամնաբուժական պրոթեզի վերականգնում կամ ծխելուց հրաժարում, օջախները վերանում են: