Լեզվի հիվանդություն. սև խավարծի լեզու

Զանգահարեք+374 10 600 022

Լեզվի հիվանդություն. սև խավարծի լեզու

Հիվանդությանը ավելի շատ հակված են 40 տարեկանը լրացած տղամարդիկ: Հիվանդության առաջացման պատճառներից են ծխելը, աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարումները (քրոնիկ գաստրիտ, հաստ աղիքի բորբոքում), որոշակի դեղամիջոցների օգտագործումը:

Այս հիվանդության ժամանակ խախտվում է էպիթելային բջիջների պարկացումը, ինչի արդյունքում լեզվի թելաձև պտուկները հաստանում են՝ մինչը 2-2,5 մմ: Դիտվում է պտուկների գույնի փոփոխում՝ ընդհուպ մինչև մուգ շագանակագույնից մինչև սև: Լեզվի հյուսվածքները կարծրանում են:

Սա քրոնիկ հիվանդություն է: Հիվանդները սովորաբար նշում են այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են քիմքի քորը, տհաճ զգացողությունը բերանում, համային զգացողությունների փոփոխություն, լեզվի ընկալումը որպես օտար մարմին:

Այս հիվանդության հաջող բուժումը հնարավոր չէ առանց ծխելուց հրաժարվելու: Բացի այդ հարկավոր է խստորեն հետևել բերանի խոռոչի հիգիենային, հատուկ խոզանակով մաքրել լեզուն, մշակել այն հատուկ հակասեպտիկ նյութերով: Բուժման համար օգտագործվում են նաև կերատոպլաստիկներ: