Ինչպե՞ս ճիշտ մաքրել ատամները

Զանգահարեք+374 10 600 022

Ինչպե՞ս ճիշտ մաքրել ատամները

Նույնիսկ հաշվի առնելով այն փաստը, որ մարդիկ լվանում են իրենց ատամները խոզանակով և մաքրում ատամների թելով տարիներ շարունակ՝ նրանցից շատերը զարմանում են, երբ իմանում են, որ դա սխալ են անում: Օրինակ՝ Դուք գիտեի՞ք, որ ատամները խոզանակով հարկավոր է մաքրել առնվազն երկու րոպե: Շատերը ատամներն այդքան երկար չեն մաքրում:

Որպեսզի ատամները լինեն առողջ և ամուր, հարկավոր է հետևել ընդամենը 4 հիմնական կանոնի, որոնք թույլ կտան Ձեզ խնամել բերանի խոռոչը, ատամները և լնդերը.

1.Հարկավոր է մաքրել ատամները խոզանակով առնվազն օրը երկու անգամ գոնե երկու րոպեի ընթացքում՝ օգտագործելով ֆտոր պարունակող ատամի մածուկ: Հատկապես հարկավոր է ատամները լվանալ առավոտյան և քնելուց առաջ:

2.Հարկավոր է օգտագործել ատամի թել ամեն օր, սովորաբար քնելուց առաջ:

3.Հարկավոր է սահմանափակել օրվա ընթացքում հիմնական սնվելու ժամերի միջև լրացուցիչ սնվելու սովորությունները:

4.Հարկավոր է յուրաքանչյուր 6 ամիսը մեկ այցելել ատամնաբույժի՝ բերանի խոռոչի զննման և պրոֆեսիոնալ հիգիենայի իրականացման համար: