Ինչպե՞ս է իրականացվում գինգիվէկտոմիան

Զանգահարեք+374 10 600 022

Ինչպե՞ս է իրականացվում գինգիվէկտոմիան

Ողջ գործընթացը պայմանականորեն կարելի է բաժանել երեք փուլի: Նախապատրաստական փուլը ներառում է՝

1.ատամների պրոֆեսիոնալ մաքրում: Այն իրականացվում է ատամնափառը, ատամնաքարերը, սննդի մնացորդները հեռացնելու նպատակով, որոնք սննդարար միջավայր են ստեղծում ախտածին մանրէների համար: Ստոմլայնում մենք առաջարկում ենք ատամնաքարերի և ատամնափառի ուլտրաձայնային մաքրում, ինչպես նաև ուլտրաձայնային մաքրում Air Flow տեխնոլոգիայով;

2.անզգայացում: Վիրահատությունն իրականացվում է տեղային անզգայացմամբ, որի ազդեցությունը տևում է մի քանի ժամ, սակայն դա բավական է բոլոր միջամտություններն իրականացնելու համար: Միջինում պրոցեդուրան տևում է կես ժամից մինչև մեկուկես ժամ՝ կախված դեպքի բարդությունից և աշխատանքի ծավալից:

Վիրահատական փուլ.

1.վիրաբույժը մասնակիորեն կամ ամբողջությամբ հեռացնում է պարոդոնտի հյուսվածքները՝ կախված ցուցումից: Պարոդոնտալ գրպանը կարելի է հեռացնել ինչպես մեկ ատամի, այնպես էլ միանգամից մի քանիսի վրա: Դա իրականացվում է սկալպելով կամ լազերով:

2.լնդային գրպանի հեռացումից հետո վերքը մշակվում է հակասեպտիկ հեղուկով և փակվում է հատուկ քսուքով, ապա դրվում է ստերիլ վիրակապ: Շնորհիվ այս ամենի՝ վերականգնման փուլը ավելի արագ է անցնում:

Հետվիրահատական փուլում վիրաբույժը կբացատրի, ինչպես խնամել ատամները վերականգնողական փուլում: Մեծ ուշադրություն է պետք դարձնել բերանի խոռոչի հիգիենային: Ատամների մաքրումը պետք է իրականացնել նուրբ՝ օգտագործելով փափուկ մազերով խոզանակ: Երբեմն բժիշկը խորհուրդ է տալիս որոշ ժամանակ չօգտագործել խոզանակ և ատամի թել՝ փոխարենը կիրառել հատուկ ողողման հեղուկ: