Ինչի՞ց են մգանում ատամները

Զանգահարեք+374 10 600 022

Ինչի՞ց են մգանում ատամները

Գոյություն ունի ատամների մգացման երկու տեսակ, որոնք առաջացնում են գույնի փոփոխություն (դիսկոլորիտ): Առաջինը ներքին մգացումն է, որը զարգանում է ատամների էմալի ներքին շերտերում: Ատամների գույնի նման փոփոխությունը կապված է հղիության ժամանակ մոր կողմից հակաբիոտիկների օգտագործման հետ կամ մանկական տարիքում ֆտորային միացությունների չափազանց մեծ ազդեցության հետ:

Երկրորդ տեսակը՝ ատամների մակերեսային գունավորում: Մակերեսային գունավորումը տեղի է ունենում այնպիսի խմիչքների օգտագործման հետևանքով, ինչպիսիք են թեյը և սուրճը, բացի այդ, տարիքային փոփոխություններից, ատամնափառի և ատամնաքարերի կուտակումից կամ ծխախտոային արտադրանքի օգտագործումից:

Անցանկալի գույնից ազատվելու և ատամները սպիտակեցնելու համար կարելի է՝

1.սպիտակեցում տան պայմաններում: Ատամները սպիտակեցնելու համար կարելի է օգտագործել սպիտակեցնող մածուկներ, ողողման հեղուկներ, սպիտակեցնող գծեր կամ գելեր:

2.Ատամների պրոֆեսիոնալ սպիտակացում: Պրոֆեսիոնալ սպիտակեցումն իրականացնում է ատամնաբույժը, ընդ որում, բժիշկը կընտրի Ձեզ համար առավել արդյունավետ մեթոդներից մեկը: