Իմպլանտացիայի փուլերը

Զանգահարեք+374 10 600 022

Իմպլանտացիայի փուլերը

Ատամների իմպլանտատները տիտանե գամիկներ են, որոնք նման են ատամի արմատին և տեղադրվում են ծնոտի ոսկորի մեջ, ինչը թույլ է տալիս ատամնաբույժին հետագայում վերջինիս վրա պրոթեզ կամ կամուրջ ամրացնել:

Իմպլանտատի տեղադրման գործընթացը տեղի է ունենում երկու այցի ընթացքում: Իմպլանտի տեղադրումից առաջ նախ տեղի է ունենում վիրահատության պլանավորումը՝ պացինետի հետազոտությունների մանրակրկիտ ուսումնասիրությամբ: Երկրորդ այցի ժամանակ արդեն կատարվում է իմպլանտատի տեղադրումը:

 

1-ին փուլ՝

1.ծնոտի ոսկորին հասնելու համար, լնդի վրա կատարվում է կտրվածք;

2.ապա իմպլանտատի տեղադրման համար ծնոտի ոսկորում ոչ մեծ անցք է բացվում;

3.իմպլանտատը ամրացվում է այդ դիրքում;

4.ապա իմպլանտատի վրա տեղադրվում է ժամանակավոր փական և լինդի վրա կար է դրվում;

5.մոտ 7 օր անց բժիշկը հանում է կարերը, ինչպես նաև ստուգում լնդի վիճակը և ապաքինման ընթացքը:

Բուժման երկրորդ փուլին կարելի է անցնել արդեն մի քանի ամիս անց՝ կախված կլինիկական դեպքից:

2-րդ փուլ՝

տեղային անզգայացման ներքո կատարվում է կտրվածք: Իմպլանտների վրայից հեռացվում են փականները և իմպլանտատի վրա տեղադրվում է լնդի ձևավորիչ:

3-րդ փուլ՝

Երբ ապաքինման գործընթացը ավարտվի, հնարավոր կլինի չափս ստանալ և սկսել ատամների վրա պսակների կամ պրոթեզի պատրաստումը:

Ատամների պրոթեզավորումից հետո իրականացվում են անհրաժեշտ ուղղումները, ինչը թույլ է տալիս կոնստրուկցիան ավելի հարմարավետ դարձնել, ինչպես նաև ապահովում է իմպլանտատների երկար կյանքը: