Իմպլանտացիայի Մասին Առասպելները

Զանգահարեք+374 10 600 022

Իմպլանտացիայի Մասին Առասպելները

Առասպել 1.Ժամանակակից բժշկությունում առկա է առասպել, որ ատամի իմպլանտատները հուսալի չեն, սակայն փաստերը վկայում են հակառակի մասին: Այս մեթոդը հաջողությամբ կիրառվում է արդեն մի քանի տասնամյակ, ընդ որում՝ այն աընդհատ բարելավվում է և ենթարկվում տարատեսակ փոփոխությունների, որոնք ավելի արդյունավետ են դարձնում այս մեթոդը: Վիճակագրության համաձայն՝ այսօրվա դրությամբ իմպլանտների 98%-ը հաջողությամբ ամրանում են:

Առասպել 2.Իմպլանտատները կարող են քայքայել ոսկորը

Որքան էլ զարմանալի չէ, իրավիճակը լիովին հակառակն է, ընդհուպ մինչև այն, որ իմպլանտատները նպաստում են ոսկրային հյուսվածքների քայքայման կանխարգելմանը: Եթե լնդի մեջ ատամ չկա, ոսկորը սկսում է ենթարկվել ատրոֆիայի, սակայն իմմլանտի տեղադրման դեպքում այս խնդիրը լիովին լուծվում է:

Առասպել 3.Իմպլանտին հարմարվելը բավական երկար ժամանակ է պահանջում:

Այս պնդումը ևս չի համապատասխանում իրականությանը: Երկար ժամանակ կարող է պահանջվել ատամների պրոթեզներին հարմարվելու համար, իսկ իմպլանտատների հետ վիճակը լիովին այլ է, չէ՞ որ դրանք գրեթե ամբողջովին կրկնում են մարդու ատամի ձևը և բերանի խոռոչում չեն ընկալվում որպես անհանգստացնող օտար մարմին:

Առասպել 4.Իմպլանտները ցավագին զգացումներ են առաջացնում:

Այս մոլորության պատճառը նման է նախորդին. պրոթեզն իսկապես կարող է ցավ առաջացնել, քանի որ լնդի մեջ մխրճվելիս որոշ դեպքերում դրանք կարող են բորբոքային պրոցեսի պատճառ դառնալ: Այդ իսկ պատճառով երբեմն մարդիկ նման արձագանք են տալիս։ Սակայն իմպլանտների դեպքում նման խնդիր չի կարող ծագել և ճիշտ աշխատանքի դեպքում ցավի մասին խոսք չի կարող լինել: