Ընտրում ենք իրիգատոր

Զանգահարեք+374 10 600 022

Ընտրում ենք իրիգատոր

Բերանի խոռոչի իրիգատորը սարք է, որը ջրի շիթի միջոցով ճնշման տակ մաքրում է բերանի խոռոչը, մերսում լնդերը և լվանում միջատամնային տարածությունները:

Իրիգատորի կիրառման ցուցումներ

1.Կարիեսի կանխարգելում: Իրիգատորը թույլ է տալիս ազատվել ատամների, լեզվի և լնդերի վրա գոյացող փառից, բերանի տհաճ հոտից:

2.Լնդերի հիվանդությունների կանխարգելում և բուժում: Ջրի շիթը մերսում է լնդերը՝ բարելավելով դրանց արյան շրջանառությունը և արագացնելով ռեգեներացիայի ընթացքը:

3.Բերանի խոռոչում օրթոպեդիկ և օրթոդենտիկ կոնստրուկցիաների առկայություն՝ պսակներ, կամրջաձև պրոթեզներ, բրեկետներ, իմպլանտատներ:

4.Գալիտոզի (բերանի տհաճ հոտ) պատճառների վորացում:

5.Հղիների և կորակրող մայրերի մոտ գինգիվիտի կանխարգելում: Վերջինս առաջանում է լորձաթաղանթի արյան շրջանառության վատացման հետևանքով:

Ինչպե՞ս ընտրել իրիգատոր

Ըստ էներգիայի աղբյուրի տեսակի՝ լինում են ստացիոնար (միանում են հոսանքին) և շարժական (աշխատում են մարտկոցով) իրիգատորներ:

Տան համար առավել նպատակահարմար է գնել ստացիոնար իրիգատոր: Այն ավելի հուսալի է և ավելի երկար կծառայի:

Իրիգատոր ընտրելիս՝ հարկավոր է ուշադրություն դարձնել ջրի շիթի հզորությանը: Շարժականի դեպքում վերջինիս արագությունը պետք է լինի նվազագույնը 520 կգՊ, իսկ ստացիոնարը՝ նվազագույնը՝ 550 կգՊ: Սարքի մեկ այլ կարևոր բնութագրիչներից է մեկ րոպեում ջրի շիթի պուլսացիայի քանակը: Օպտիմալ ցուցանիշն է 1200-ը:

Բացի այդ գոյություն ունեն տարատեսակ գլխադիրներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խնդիրը:

1.Ստանդարտ գլխադիրը նախատեսված է առողջ ատամների և լնդերի մաքրման համար:

2.Օրթոդոնտալ գլխադիրը անհրաժեշտ է բրեկետների և կնդի եզրի տակի փառի հեռացման համար:

3.Բարակ ծայրով փափուկ ռեզինից պարոդոնտալ գլխադիրը ուղղում է ջրի շիթը լնդի եզրից ներս և լնդային գրպանիկի մեջ: Այս գլխադիրով չի կարելի օգտվել մեծ հզորությամբ:

4.Ատամնափառի հեռացման գլխադիրը առավել արդյունավետ է իմպլանտատների, պսակների և կամուրջների մշակման համար:

5.Լեզվի մաքրման համար գլխադիրը մաքրում է ատամնափառը լեզվի և այտերի վրայից՝ վերացնելով բերանի տհաճ հոտի պատճառը:

6.Ատամնափառի լրացուցիչ մաքրման համար գոյություն ունի խոզանակ-գլխադիր: Պետք է նշել, որ այս գլխադիրով հնարավոր չէ փոխարինել սովորական ատամի խոզանակը:

7.Քթային գլխադիրը հարկավոր է ռինիտի (այդ թվում և ալերգիկ) և հայմորիտի բուժման կամ կանխարգելման ժամանակ քթի խոռոչի մաքրման համար:

 

Ընտանիքի յուրաքաչնյուր անդամ պետք է ունենա իր գլխադիրը: Ստանդարտ գլխադիրը հարկավոր է փոխել կես տարին մեկ, իսկ պարոդոնտալ, օրթոդոնտալ գլխադիրները և խոզանակ-գլխադիրները՝ երեք ամիսը մեկ: