Գինգիվէկտոմիայի հակացուցումները

Զանգահարեք+374 10 600 022

Գինգիվէկտոմիայի հակացուցումները

Գինգիվէկտոմիան, ինչպես և ցանկացած վիրահատական միջամտություն, ունի մի շարք հակացուցումներ՝

1.իմունային համակարգի աշխատանքի խանգարվածությունը;

2.արյան հիվանդություններ՝ մակարդման խանգարումներ, անեմիա, լեյկոզ և այլն;

3.շարակցական հյուսվածքների հիվանդություններ;

4.սիրտանոթային հյուսվածքներ՝ սրտի ռիթմի խախտվածություն, ինֆարկտ, հիպերտոնիա և այլն;

5.սուր ինֆեկցիոն հիվանդություններ;

6.բացի այդ, գինգիվէկտոմիա չի կարելի անել, եթե բորբոքային պրոցեսն արդեն անցել է ոսկրային հյուսվածքի վրա:

Ինչպիսի բարդություններ կարող են ծագել գինգիվէկտոմիայից հետո

Ստոմատոլոգների դիտարկումների համձայն՝ գինգիվէկտոմիա իրականացնելուց հետո շատ հազվադեպ են առաջանում բարդություններ: Սակայն բացասական հետևանքներ կարող են ծագել, եթե ստոմատոլոգը տեղեկացված չի եղել պացիենտի իմունային համակարգի քրոնիկ հիվանդությունների մասին: Պարոդոնտոզը և պարոդոնտիտը թուլացած իմունային համակարգ ունեցող պացիենտների մոտ առավել հաճախ հանդիպող հիվանդություններն են:

Գինգիվէկտոմիան կարող է բարդություններ առաջացնել նաև շարակցական հյուսվածքների և սիրտանոթային համակարգի քրոնիկ հիվանդությունների: Եթե ստոմատոլոգն ունենա պացիենտի առողջության վերաբերյալ որքան հնարավոր է ամբողջական տեղեկատվություն, նա կարող է նմանատիպ բարդությունների հավանականությունը հասցնել նվազագույնի: